Այսօր ՇՄ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է բժիշկ Աշոտ Գրիգորյանի սպանության գործով դատաքննությունը: Դատարանում ցուցմունք են տվել գործով վկաներն ու տուժողի իրավահաջորդը` բժշկի կինը` Ջուլիետա Գրիգորյանը: Հիշեցնենք, որ 2011թ-ի հունիսի 26-ի գիշերը ժամը 23-ի սահմաններում Գյումրու "Շտապբուժօգնության կայան" կանչ էր գրանցվել: Հասնելով նշված հասցե` կայանի աշխատակիցներին, ի դեմս բժիշկ Աշոտ Գրիգորյանի, դիմավորել էր հիվանդի որդին` Արտակ Կարապետյանը: Վերջինս, իբր ուշ տեղ հասնելու պատրվակով, համաձայն քննվող գործի, ծեծի էր ենթարկել բժշկին, որին հետեւել է Աշոտ Գրիգորյանի մահը:Դատական նիստի մանրամասները տեսանյութում:

+14°























