X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Իտալիայի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ


* 31-01-2013, 21:41 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1672 անգամ


Իտալիայի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը հունվարի 24-27-ն աշխատանքային այցով մեկնել էր Իտալիայի Հանրապետություն` մասնակցելու հունվարի 25-26-ը Թուրինում և մոտակա քաղաքներում Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված հանդիպումներին և միջոցառումներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, հունվարի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալն այցելել է Պրոֆեսոր Թավերնայի կողմից կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ ներկայացվել են նաև հայ նկարիչների աշխատանքներ: Ցուցահանդեսին ներկա են եղել նաև Միլանի «Հայ տուն» մշակութային կենտրոնի տնօրեն Մարինա Մավյանը, համայնքի ներկայացուցիչներ: Հունվարի 25-ին Ջիլավյանը հանդիպում է ունեցել Իտալական բանակի զինվորական դաստիարակության Թուրինի մասնաճյուղի տնօրեն գեներալ Կլաուդիո Վերչելլոտտիի հետ, որին մասնակցել են նաև Հայաստանից Թուրինում ուսանող երկու հայ երիտասարդ սպա: ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գեներալ Կլաուդիո Վերչելլոտտիին՝ հայ սպաների հանդեպ ջերմ վերաբերմունքի և նրանց զինվորական դաստիարակության գործում մեծ ավանդ ներդնելու համար, ինչպես նաև իր գոհունակությունն է հայտնել 2012թ. հոկտեմբերին Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Դի Պաոլայի՝ Հայաստան այցի հետ կապված, որի ընթացքում կնքվել են երկկողմ պայմանագրեր Հայաստանի և Իտալիայի միջև: Այցերի ընթացքում Ջիլավյանին ուղեկցել են Իտալահայոց միության նախագահ պրոֆեսոր Բայքար Սիվազլյանը, Միլանում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Պիետրո Քուչակյանը և Թուրինում հայ համայնքի ղեկավար Գարեն Կոկցիյանը: Նույն օրը նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Ավիլիանայի քաղաքապետ Անջելլո Պատրիցիոյի հետ, որին ներկա են եղել Ավիլիանայի փոխքաղաքապետ Առնալդու Ռեվիլիոն և մշակույթի բաժնի տնօրեն Անդրեա Արկինան: Ջիլավյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Անջելլո Պատրիցիոյին` 2011թ. սկսած` տեղի դպրոցներում Հայոց պատմության, Հայոց Ցեղասպանության վերաբերյալ գիտագործնական պարապմունքներ և դասախոսություններ կազմակերպելու, ինչպես նաև 2012թ. ապրիլին Ավիլիանայում հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասին նվիրված համերգը կազմակերպելու համար: Նախարարի տեղակալը Անջելլո Պատրիցիոյին հորդորել է Ավիլիանայի քաղաքապետարանի քննարկմանը ներկայացնել մոտ ապագայում Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգող կոթողի տեղադրման հարցը: Ավիլիանայում Ջիլավյանը մասնակցել է նաև «Հայաստան և հայեր» թեմայով տեսա-վիդեո ցուցահանդեսի բացմանը: Հանդիպում է կայացել նաև Թուրինի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել են Թուրինի քաղաքապետարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում մեծ ներդրում ունեցող իտալացիներ Զոքքի Սիլվանան և Ֆերրաթելլո Սիլնանան: Քննարկվել են համայնքային և ՀՀ Սփյուռքի նախարարության հետ գործակցության հարցեր: Հունվարի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ջիլավյանը հանդիպել է Թուրինի քաղաքապետ Պիերո Ֆասսինոյի հետ: Հանդիպմանը ներկա են եղել Թուրինի քաղաքային խորհրդի փոխնախագահ Սիլվիո Մալիանոն և քաղաքային խորհրդի անդամ Պիերա Լեվի-Մոնթալջինին: Փոխանցելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը, նախարարի տեղակալը խորին շնորհակալություն է հայտնել մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող Թուրինի քաղաքապետարանին` 2012թ. փետրվարի 6-ին Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու համար: Որպես պատվավոր հյուր` Ջիլավյանը մասնակցել է Քաղաքական համաձայնության ձմեռային դպրոցում (Winter School Political Convention) կազմակերպված քննարկմանը, որտեղ առանցքայինը Հայոց Ցեղասպանության հարցն էր: Քննարկմանը մասնակցել է շուրջ 150 երիտասարդ քաղաքագետ և իրավաբան: Ջիլավյանի այցը լուսաբանվել է «Luna nuova», «La valsusa», «Citt Agora» տպագիր թերթերում, «Rai TV» հեռուստաընկերությամբ, ինչպես նաև` 30-ից ավելի էլեկտրոնային լրատվամիջոցներով («Republicca.it», «Ansa.it», «Mnews.it», «Torino.carriere.it», «Comune.torino.it», «Tempi.it» և այլն):





armenpress.am

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (204)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS