X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գողերը «խորհրդային» ռոմանտիկա են


* 31-01-2013, 20:26 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1164 անգամ


Գողերը «խորհրդային» ռոմանտիկա են
«Օրենքով գողերի» թեման ակտիվացել է Դեդ Հասանի սպանությունից հետո և առաջ է բերել հասարակության հետաքրքրությունը: Եվ պատճառն այն չէ, որ գողերը «խորհրդային» ռոմանտիկա են: Պատճառն այն է, որ հետխորհրդային հասարակությունը մինչ այժմ ապրում է գողական օրենքներով, պանյատկաներով ու ճաշակով: Գողական համակարգում գլխավորը համարվում է հստակ հիերարխիան, կաստայականությունը, և հասարակությունը հաճույքով ենթարկվում է այդ հիերարխիային: Թեման գրեթե անհետացել էր առաջին էջերից, երբ երեկ Վրաստանում համաներումով 6 օրենքով գող ազատ արձակվեց: Այս մասին տեղեկացրել է պատիժների իրականացման հարցերով փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն: Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի համաձայն, «օրենքով գողերը» չեն կարող գտնվել Վրաստանի տարածքում ու լինել ազատության մեջ: Ելնելով դրանից՝ վրացական իշխանությունները քրեական հեղինակություններին առաջարկել են լքել երկրի տարածքը 24 ժամվա ընթացքում: Մոտ օրերս Վրաստանի նոր իշխանությունները ազատ կարձակեն ևս 20 «օրենքով գողերի», հայտարարել է նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Երեկ ու այսօր ազատ է արձակվել 6 օրենքով գող: Սակայն ինձ հատկապես անհանգստացնում է Վրաստանի կառավարության ներկայացուցիչների արձագանքը, կարծես թե ինչ-որ իրադարձություն է նրանց ազատ արձակումը»,- ասել է Սահակաշվիլին: Ըստ ամենայնի, վրացական նոր իշխանությունն իրոք ցանկանում է հենվել հին ու բարի «օրենքով գողերի» վրա, իսկ դա նշանակում է, որ կրկին երկիր կվերադառնան գողական բարքերը, ռեկետը, կոռուպցիան, տանիքը և այլն: Հետխորհրդային հասարակության մեծ մասի համար այդ բարքերը ոչ միայն հատուկ են, այլ նաև հարազատ ու անփոխարինելի: Հայաստանում վերջին մի քանի տարիներին նույնպես փորձ է եղել փոխել կյանքի նկատմամբ գողական մոտեցումը, սակայն գողական մտածողությունն ու բարքերն այնքան խորն են նստած էլիտայում, որ բոլոր փորձերը զուր են եղել: Բանտերից դուրս գալուց հետո վրացի գողերի համար Հայաստանը կդառնա «երկրորդ հայրենիք»: Արդեն գրվել է, որ օրենքով գողերին հերոս համարող ազգն անբարո է, որովհետև գողը նա է, ով գողանում է: Եթե նա նույնիսկ կրծքին երեք խաչ դաջի, նա գող է և խախտում է Հիսուսի պատգամը՝ մի գողացիր: Գողերի նկատմամբ հարգանքը, նրանց դեմ խոնարհվելը խոսում է հասարակական արժանապատվության լիակատար բացակայության մասին, որովհետև պատվի զգացում ունեցող հասարակությունը չի կարող թույլ տալ, որ իրենից գողանան, թեկուզ «օրենքով»: Զուգահեռ աշխարհները, որոնցում հայտնվել են Հայաստանն ու Վրաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, հանգեցրել են նրան, որ ֆիզիկապես ապրում ենք գողական աշխարհում, հնազանդորեն ենթարկվում ենք խիստ հիերարխիային ու թույլ ենք տալիս օրենքով թալանել մեզ, իսկ «օրենքով» ապրում ենք Արևմուտքի ժողովրդավարական աշխարհում՝ ձև անելով, որ բոլոր մարդիկ էլ հավասար են: Վրաստանի Քր. Օր-ում հոդված կա, որը թույլ չի տալիս օրենքով գողերին ազատության մեջ լինել երկրի տարածքում: Սակայն նոր կառավարությունը, որը կարծես գուրգուրանքով է վերաբերվում գողերին, որոշել է շրջանցել հոդվածն ու չխախտելով այն՝ ազատ է արձակել գողերին պայմանով, որ նրանք հեռանան: Չի բացառվում, որ նրանք կգան Հայաստան, իսկ Երևանը հարմար վայր կդառնա գողական սխոդկաների ու այլ «ռոմանտիկ» ֆորումների համար: Մանավանդ որ, Երևանն այդ փորձը ունի, դեռևս երջանկահիշատակ Կարեն Սերոբիչի ժամանակներից:





lragir.am

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2018 (486)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS