Ձերբակալել են «օրենքով գող»-ի հարազատին, -Tsayg.am-
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ձերբակալել են «օրենքով գող»-ի հարազատին


* 31-01-2013, 19:35 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1213 անգամ


Ձերբակալել են «օրենքով գող»-ի հարազատին
Ոստիկանության լրատվական ծառայության Սայաթ-Նովա պողոտայից, երեկ` հունվարի 30-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել շարասյունով երթևեկող 2 «Մերսեդես G 500» և «Պրիորա» մակնիշի ավտոմեքենաները: Իսկ ավելի ուշ Մալաթիա-Սեբաստիայի բաժնի, հատկապես կարևորագույն գործերով քննիչի կողմից ձերբակալվել է 26-ամյա Ռուստամ Սահակյանը, ով ընթացքում խոչընդոտել է նաև լրագրողների աշխատանքը: NEWS.am-ի տեղեկություններով Ռուստամ Սահակյանը «օրենքով գող», վաղամեռիկ Արմեն Կանևսկիի հարազատն է: Ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-400-պատիկի չափով: Քրեական գործ է հարուցվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասով` խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով և կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից: Սույն հոդվածն էլ պատժվում է 200-500-պատիկի չափով կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով: Ռուստամ Ս-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: Հարկ է նկատել, որ երեք մեքենաներն էլ 77-777 թվերով են եղել: Ինչը քրեական աշխարհում ընդունված համարներ են: Ռուստամ Սահակյանը տարիներ առաջ հաշվառված է եղել Գեղարքունիքի մարզի Նորատուզ գյուղում: Նորատուսի գյուղապետարանից NEWS.am-ին փոխանցեցին, որ Ռուստամը տարիներ առաջ է հաշվառումից դուրս եկել և երկար տարիներ է, ինչ էլ գյուղում չեն ապրում, այլ ընդամենը գնում-գալիս են: Հիմնականում բնակություն են հաստատում Երևանում և Ռուսաստանում: Իսկ Ռուստամի մասով միայն դրական բնութագիր տվեցին: Ինչպես նաև փոխանցեցին, որ Ռուստամն Արմեն Կանևսկիի հետ արյունակցական կապ չունի, այլ ընդամենը հարազատներ են:




NEWS.am

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (232)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS