X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Օրենքի խախտում ու իրավունքների ոտնահարում Բաքվում


* 31-01-2013, 16:15 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1059 անգամ


Օրենքի խախտում ու իրավունքների ոտնահարում Բաքվում
Baku Flame Towers երկնաքերերի («Հրո աշտարակներ» Ադրբեջանի ամենաբարձրահարկ շինությունններն են, որ ներառում են հյուրանոց, բնակարաններ ու գրասենյակներ, շինարարությունը կավարտվի մինչև տարեվերջ-Tert.am ) շինաշխատողները գործադուլ են հայտարարել: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, գործադուլավորները շինարարությունն իրականացնող ադրբեջանա-թուրքական DIA Holding ընկերության դեմ բողոք են ներկայացրել Ադրբեջանի միգրացիոն կենտրոն և պահանջում են վերականգնել ոտնահարված իրավունքները: Բանվորների շահերը ներկայացնող Ալիովսաթ Ալիևը պատմել է, որ գործատու DIA Holding ընկերությունն աշխատակիցների հետ բառի բուն իմաստով ստրուկի պես է վարվում: «Երկու ամիս աշխատողներն աշխատավարձ չեն ստացել: Նրանց կերակրում են շատ վատ` անորակ սննդով: Աշխատողներից շատերն այժմ վատառողջ են (սննդային թունավորում), բուժզննում չեն անցնում, բուժում չեն ստանում: Ապրում են անմարդկային պայմաններում` բարաքներում: Գործատուն փաստացի նրանց վերաբերվում է ինչպես ստրուկների: Այդ պատճառով էլ նրանք գործադուլ են հայտարարել ու ասում են, որ աշխատանքի չեն գնա, մինչև չվերականգնվեն իրենց իրավունքները»,-ասել է Ալիևը: Իրավապաշտպանը նշել է նաև, որ աշխատողների մեծ մասը թուրքեր են, որոնք նույնիսկ աշխատանքի թույլտվություն չունեն:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2018 (532)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS