X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Google+-ը գերազանցել է Twitter-ին


* 31-01-2013, 15:38 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 999 անգամ


Google+-ը գերազանցել է Twitter-ին
2012թ. տվյալների համաձայն՝ Google+ սոցկայքն իր ակտիվ օգտատերերի թվով գերազանցել է Twitter-ին՝ Facebook-ից հետո դառնալով աշխարհում 2-րդ խոշոր սոցկայքը, հայտնում է Ведомости-ն։ Ներկայում Twitter-ն ունի 288 մլն ակտիվ օգտատեր, իսկ Google+-ը՝ 348 մլն։ Սակայն GlobalWebIndex (GWI) ընկերության, որն էլ հրապարակել է այս տվյալները, խորհրդատվության բաժնի տնօրեն Բրեդ Փիթերսենն անկեղծորեն նշել է, որ իրականում Google+-ը գերազանցել է Twitter-ին դեռևս 2012թ. 2-րդ եռամսյակի ընթացքում, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ։ Իսկ 2012թ. վերջին Twitter-ն օգտատերերի թվի վերաբերյալ սոցկայքերի վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է միայն 4-րդ հորիզոնականը։ Փիթերսենը նշել է, որ GWI-ի տվյալների համար հիմք է ծառայել աշխարհի խոշորագույն 31 երկրերի 11 հազար օգտատերերի շրջանում անցկացված առցանց սոցհարցումը։ Նա նաև ընդգծել է, որ Google+-ն օգտատերերի թվի կտրուկ աճ է արձանագրել այն բանի շնորհիվ, որ Google-ը տարբեր ծառայություններին, օրինակ՝ Gmail-ին բաժանորդագրվողներին առաջարկում է ավտոմատ կերպով հաշիվ բացել Google+-ում։ Փիթերսենը նշել է, որ դրանից հետո այդ ծառայություններից որևէ մեկին միանալու դեպքում դա համարվում է մուտք դեպի Google+:






Tert.am

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (284)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS