Ռուսաստանում անշարժ գույքի 30 «արքաներից» 3-ը հայ են, -Tsayg.am-
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ռուսաստանում անշարժ գույքի 30 «արքաներից» 3-ը հայ են


* 31-01-2013, 15:36 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1076 անգամ


Ռուսաստանում անշարժ գույքի 30 «արքաներից» 3-ը հայ են
Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել էՌուսաստանի անշարժ գույքի «արքաների» վարկանիշային աղյուսակը, որում ընդգրկված 30 ներկայացուցիչներից 3-ը հայեր են։ «Տաշիր» հոլդինգի սեփականատեր Սամվել Կարապետյանը 3-րդ հորիզոնականում է։ ՌԴ-ում անշարժ գույքի վարձակալությունից ստացվող նրա տարեկան եկամուտը կազմում է 720 մլն դոլար։ Սամվել Կարապետյանն անշարժ գույք ունի Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ռեուտովում, Յարոսլավլում, Բելգորոդում, Իվանովոյում, Կալուգայում, Սոչիում, Յալթայում, Վոլոգդայում, Տուլայում, Տվերում, Սմոլենսկում, Երևանում և այլուր։ Նրա ամենամեծ օբյեկտներն են Մոսկվայում գտնվող «ՌԻՈ» առևտրի կենտրոնը՝ 300.000 քմ տարածքով, և «Երևան պլազա»-ն՝ 80.000 քմ տարածքով։ Սամվել Կարապետյանն առաջին գումարը վաստակել է Հայաստանում՝ 1990-ականների սկզբին, ապա տեղափոխվել է Կալուգա, որտեղ զբաղվել է մեծածախ առևտրով և տեքստիլի արտադրությամբ։ Այժմ «Տաշիր»-ը բազմապրոֆիլ ընկերություն է։ Սամվել Կարապետյանը «Տաշիր» մրցանակաբաշխության ընթացքում բնակելի տներ էր նվիրել շոուի հաղորդավարներին, այդ թվում՝ Քսենիա Սոբչակին։ Ցուցակի 25-րդ տեղն է զբաղեցրել Դանիլ Խաչատուրովը, ով «Լեգիոն դեվելոփմենթ» ընկերության սեփականատերն է։ Վարձավճարներից նրա տարեկան եկամուտը 80 մլն դոլար է։ Գործունեություն է ծավալում Մոսկվայում։ Խոշոր օբյեկտներն են՝ բազմաֆունկցիոնալ համալիրներ «Լեգիոն I» և «Լեգիոն III»-ը՝ ընդհանուր 130.000 քմ տարածքով։ Սկզբում զբաղվել է արժեթղթերի առքուվաճառքով, աշխատել է «Սլավնավթ»-ում, մասնակցել է «Ռոսգոսստրախ»-ի մասնավորեցմանը, որի գլխավոր տնօրենն է դարձել 2004 թ.-ին։ «Ռոսգոստրախ» բանկի համասեփականատեր է։ Դանիլ Խաչատուրովը սիրում է զբաղվել էքստրեմալ սպորտաձևերով։ 26-րդ տեղը զբաղեցրել է Գագիկ Ադիբեկյանը։ Վարձավճարներից նրա տարեկան եկամուտը 70 մլն դոլար է։ Գործում է Մոսկվայում։ Խոշոր օբյեկտներն են «Ռոմանով դվոր» (43.500 քմ) և «Վրեմենա գոդա» (64.000 քմ) բիզնես կենտրոնները։ RD group-ի սեփականատեր Գագիկ Ադիբեկյանը մոսկովյան շուկայի ամենահանելուկային ֆիգուրն է։ 1997թ.-ին նա վերանորոգել է Մոսկվայի կենտրոնում գտնվող «Ռոմանով դվոր» բիզնես կենտրոնը։ Թե ինչով է զբաղվել մինչ այդ, անհայտ է։ RD Group-ը 2012 թ.-ին ձեռք է բերել «Վրեմենա գոդա» առևտրի կենտրոնի 40%-ը և այժմ, մամուլի տվյալներով, բանակցություններ է վարում մյուս 60%-ի գնման շուրջ։ Forbes-ի ցուցակը գլխավորում է «Киевская площадь» ընկերությունը, որի սեփականատերերն ադրբեջանցիներ Զարահ Իլիևը և Գոդ Նիսանովն են, որոնց տարեկան եկամուտը վարձավճարներից կազմում է 1.1 մլրդ դոլար։ Երկրորդ տեղում «IKEA Мос» ընկերությունն է, որի սեփականատերն ազգությամբ շվեդ Ինգվար Կամպրադն ու իր ընտանիքն են։




Tert.am

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (276)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS