X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«The Economist». 1915 թվականի ուրվականները


* 30-01-2013, 18:05 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 984 անգամ


«The Economist». 1915 թվականի ուրվականները
Ստամբուլի Սամաթիա թաղամասում ապրող 85-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքին անցած տարվա դեկտեմբերի վերջին սպանված էին գտել իր բնակարանում: Նրան դանակի մի քանի հարված էին հասցրել: Հարազատներն ասել են, թե զոհի մերկ մարմնի վրա խաչ է արվել: Անցած շաբաթ դիմակավորված անձը հարձակվել է մեկ այլ տարեց հայուհու վրա, երբ վերջինս դուրս էր գալիս իր բնակարանից: Վերջին երկու ամսվա ընթացքում տարեց հայ կանանց վրա հարձակումն արդեն հինգերորդն է: Դրանք բոլորը տեղի են ունեցել նույն թաղամասում, որտեղ մոտ 8000 հայերի տունն է եւ Հայոց պատրիարքարանը: Կարծիքները կիսվում են. ոմանք դրանք համարում են ոչ մահմեդականների նկատմամբ ատելության հողի վրա կատարված հանցագործություններ, մյուսների կարծում են, որ պարզապես կողոպուտի դեպքեր են: Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն նույնպես պնդում է վերջին տարբերակը: Ցանկացած պարագայում հարձակումները վերակենդանացրին Օսմանյան կայսրությունում 1915թ. մեկ միլիոնց ավելի հայերի զանգվածային կոտորածների մասին հիշողությունները:«Հարձակումներն ընդգծում են այն ծանրությունը, որ դու հայ ես Թուրքիայում»,-ասում է հայ ակտիվիստ եւ գիտաշխատող Խաչիկ Մուրադյանը, ով իր նախնիներին կորցրել է հենց այդ կոտորածների ժամանակ: Ողջ աշխարհում ակադեմիական կարծիքը հակված է նրան, որ դա ցեղասպանություն է եղել: Թուրքիան հերքում է դա: Հայազգի լրագրող Հրանտ Դինքը, ով հիմնադրել էր «Ակոս» թերթը` որպես 1915 թ. ազատ քննարկումների պլատֆորմ, սպանվեց 2007 թ-ին: Դինքի ընտանիքը պնդում է, որ մարդասպանը գործել է ծայրահեղ ազգայնական տարրերի եւ անվտանգության ուժերի հրամանով, ովքեր իրենց հերթին, ամենայն հավանականությամբ, կապված էին «Քաֆես» (Վանդակ) խմբավորման հետ: Տասնյակ կասկածյալների, այդ թվում` երեք ծովակալի, դատապարտում են Թուրքիայում քրիստոնյաների սպանության դավադրությանը մասնակցության մեղադրանքով: Նրանց ենթադրյալ նպատակը քրիստոնյաներին վախեցնել է, որպեսզի նրանք հեռանան ընդմիշտ: Միաժամանակ, կառավարության ուղերձը միանշանակ չէ: Վիճահարույց դատավոր Մեհմեդ Օմերօղլուն, ով ուժի մեջ էր թողել Հրանտ Դինքի մեղադրական դատավճիռը` «թուրքական ինքնությունը վիրավորելու» վերաբերյալ, վերջերս խորհրդարանում երդում տվեց` որպես օմբուդսմենի նոր ինստիտուտի ղեկավար: Գործն այն ժամանակ լայն հնչեղություն էր ստացել եւ օգնել էր ազգայնական կրակ բորբոքել Դինքի դեմ:




Աղբյուրը՝ News.am, որոշակի կրճատումներով ներկայացված է «The Economist»-ում հրապարակված հոդվածը.

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունվար 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հունվար 2020 (375)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS