X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Դեդ Հասանը գումար չի տվել տեղեկության համար


* 29-01-2013, 19:34 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1051 անգամ


Դեդ Հասանը գումար չի տվել տեղեկության համար
Ռուսաստանի քրեական շրջանակներում լուրեր են շրջանառվում, որ «Դեդ Հասանին» և «Յապոնչիկին» պատվիրել են մրցակից կլանի հին հակառակորդները` Մերաբ Ջենգվելաձեն (Մերաբ), Ջեմո Միքելաձեն (Ջեմո) և Ռովշան Ջանիևը (Ռովշան Լենքորանսկի): Նույնիսկ քննարկվում են մանրամասները, իբր Մերաբը ֆինանսավորել է պատվերը, Ջեմոն զբաղվել կազմակերպչական գործերով, իսկ Ռովշանը մարդասպանների խումբ հրավիրել Ադրբեջանից: Ընդ որում, նշվում է, թե օպերատիվ խումբը պատրաստ է եղել ձերբակալել մարդասպաններին Դեդ Հասանի սպանությունից ժամեր անց, սակայն ղեկավարությունն անհասկանալի պատճառներով ետ է կանչել նրանց, գրում է «Նովայա գազետան»: Նշենք, որ սպանությունից հետո հատուկ ծառայությունների վետերաններ հայտնվեցին հեռուստաէկրանների եթերում` նշելով, որ ՎԱԼ և «Վինտորեզ» տիպի զենքերը խիստ հաշվառման տակ են, և դրանք, ըստ ամենայնի, գողացել են ԱՊՀ այլ երկրների զինանոցներից: Մինչդեռ, ըստ թերթի, այժմ Ռուսաստանում հետախուզման մեջ են 39 «Վինտորեզ» և 4 ՎԱԼ: Թերթի աղբյուրը նաև նշում է, որ Դեդ Հասանը հետնորդ չի ունենա, նրա պարտականություններն իրար մեջ կկիսեն Դմիտրի Չանտուրիան (Միրոնչիկ), Թեմուրի Միրզոևը (Թիմուր Սվերդլովցի), Յուրի Ուսոյանը (Յուրա Սոչինսկի) և քուրդ հեղինակություն Սադկոն, ով հիվանդանոցում գդալով կերակրում էր Դեդ Հասանին: Քրեական հիերարխիայում կմնան նաև Իսպանիայում պատիժ կրող Զաքարի Քալաշովը, Հունաստանում ապրող Լաշա Շուշանաշվիլին և գողական բազմամիլիարդանոց «օբշակի» նայող վասիլի Խրիստոֆորովը: Նշենք, որ սպանությունից երկու օր առաջ Ուսոյանի մոտ ԱԴԾ աշխատակիցներ են եկել և Ուսոյանին հայտնել նախապատրաստվող սպանության մասին: «Եթե պատվիրել են, ուրեմն կսպանեն»,-ասել է Դեդ Հասանն ու գումար չի տվել տեղեկության համար:





NEWS.am

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունվար 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հունվար 2020 (375)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS