X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Եղբայրները կարող են նույն զորամասն ընտրել. ինչ փոփոխություններ են առաջարկվում


* 31-08-2017, 15:37 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 857 անգամ


Եղբայրները կարող են նույն զորամասն ընտրել. ինչ փոփոխություններ են առաջարկվում
Գործադիրը հավանություն է տվել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որի նպատակն է բարձրացնել խաղաղ և պատերազմի ժամանակ ՀՀ պաշտպանության ապահովման արդյունավետությունը, նպաստել «Ազգ-Բանակ» գաղափարախոսության ամբողջական իրացմանը:

Օրենքի նախագծով սահմանվում են ՀՀ պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, զինված ուժերի և այլ զորքերի, անկախ կազմակերպական իրավական ձևից կազմակերպությունների գործունեությունը, ՀՀ պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի անցկացման, ռազմատրանսպորտային պարտականության հետ կապված հարաբերությունները: Միաժամանակ, հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության պահանջները, օրենքի նախագծում ներառվել են քաղաքացիների զինապարտությունը և զինվորական հաշվառումը, այդ գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական իրավական ձևից կազմակերպությունների, դրանց պաշտոնատար անձանց և քաղաքացիների պարտականությունները, քաղաքացիների պահեստազորային կցագրման և զորահավաքային ամրագրման հետ կապված հարաբերությունները:

Հավանության է արժանացել նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել խաղաղ և պատերազմի ժամանակ ՀՀ զինված պաշտպանության արդյունավետությունը, բարձրացնել քաղաքացիների վստահությունը պարտադիր զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության գործընթացի նկատմամբ, քաղաքացիների մոտ խթանել պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կամահայտության դրսևորումը, ինչպես նաև նպաստել «Ազգ-Բանակ» գաղափարախոսության ամբողջական իրացմանը:

Օրինագծով սահմանվում են պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման և իրականացման, պարտադիր զինվորական ծառայությանը նախապատրաստման, զինապարտների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, պարտադիր զինվորական ծառայությունից ազատումների և տարկետումների, զինծառայողներին պաշտոնի նշանակման և ազատման, զինվորական կոչումների շնորհման, զինվորական ծառայությունից արձակելու և այլ հարաբերությունները, պահեստազորում հաշվառման կարգը, պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումները և դրանցում քաղաքացիներին ներգրավվելու ընթացակարգերը, զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների և նրանց հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքները:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ այս նախագծերով նախ լուծվում է սահմանադրական փոփոխություններով պայմանավորված նոր իրավական կարգավորումների պահանջը: Ըստ նախարարի՝ վերոնշյալ երկու օրինագծերում միավորվել են 7 գործող օրենքներ: Օրինագծերի նպատակն է նաև իրավական հիմք ապահովել նոր քաղաքականության համար: «Դրա մեջ է մտնում նաև հանրային քննարկում անցած «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի համար իրավական բազայի ձևավորումը, որպեսզի հնարավոր լինի առաջիկա զորակոչից սկսած այդ ծրագրերը կյանքի կոչել», – ասել է Վիգեն Սարգսյանը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրինագծով, մի շարք վերանայումներ են նախատեսվել: Մասնավորապես, զորակոչի կազմակերպման մեջ վերացվում է «տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու» պահանջը:

Անդրադառնալով մեկ այլ արհեստական սահմանափակմանը՝ նախարարը նշել է. «Մենք ասում ենք , որ եթե երկու եղբայր նույն զորակոչի ժամանակ են զորակոչվում , ապա իրենք կարող են նույն զորամասում իրենց ցանկությամբ ծառայություն անցնել: Օրինագծով առաջակում ենք «նույն զորակոչ» ձևակերպումը հանել, որովհետև անկախ նրանից նույն զորակոչն է, թե ոչ, եթե նույն ընտանիքից երկու կամ երեք եղբայր ծառայում են, իրենք իրենց ցանկությամբ պետք է կարողանան նույն զորամասն ընտրել»:

Նոր տարբերակ է առաջարկվում նաև ռազմաուսումնական հաստատություններում սովորողների համար. օրինագծով առաջարկվում է պայմանագրի պարտադիր ժամկետը սահմանել 10 տարի՝ 20 տարվա փոխարեն:

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:

Արդյունքում հնարավորություն կընձեռվի դրոշմանիշային վճարներն ամբողջ ծավալով փոխանցել Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին և կարգավորել դրոշմանիշային վճարների պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:



ՀՀ Կառավարություն

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (226)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS