X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հյուսթոնի հայերը մեծապես տուժել են քաղաքին պատուհասած «Հարվի» փոթորիկից. «Ամերիկայի ձայն»


* 30-08-2017, 15:39 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 508 անգամ


Հյուսթոնի հայերը մեծապես տուժել են քաղաքին պատուհասած «Հարվի» փոթորիկից. «Ամերիկայի ձայն»
168.am: ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքին պատուհասած «Հարվի» փոթորիկից մեծապես տուժել են նաև տեղի շուրջ 3 հազար հայերը: Խնդրի վերաբերյալ «Ամերիկայի ձայն»-ը խոսել է Հյուսթոնի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Արեգ Սահակյանի հետ:

Նա հայտնել է, որ իրենք արդեն երկու օր է՝ դուրս են եկել տանից ու տեղափոխվել են ընկերոջ տուն: Հետ վերադառնալ հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ անձրևը կտրվի ու ջուրը հետ քաշվի:

Պատասխանելով հարցին՝ արդյոք տեղի հայկական առաքելական եկեղեցին օգնություն ցուցաբերում է համայնքի անդամներին՝ Սահակյանը նշել է. « Եկեղեցին միշտ պատրաստ է օգնել հայ համայնքին և թիկունք կանգնել նրանց: Այս պահին մեր ծխական խորհրդի անդամների մեծ մասի վիճակը անելանելի է:

Վստահ չենք, թե ինչպես ենք օգնելու մեր ժողովրդին, սակայն գիտեմ, որ եկեղեցու հովիվը՝ Տեր Մարտիրոս Հակոբյանն աշխատում է հայ համայնքի անդամների հետ հեռախոսով կապ պահպանել: Փորձում ենք օգնել ինչքանով, որ կարող ենք, սակայն այս իրավիճակում շատ դժվար է այդ անելը»:

Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու ծխական խորհրդի ատենապետն ընդգծել է, որ տեղական իշխանությունները պատշաճ օգնություն են ցուցաբերում մարդկանց: «Նրանք նավերով են օգնում ժողովրդին: Շատերը փակված են մնացել իրենց տներում և ջրի պատճառով չեն կարողանում դուրս գալ: Այդ առումով իշխանությունները օգնություն են տրամադրում և նրանց դուրս են բերում նույնիսկ ուղղաթիռներով»,- հայտնել է նա:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (226)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS