Սեպտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սեպտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը


* 30-08-2017, 14:37 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1018 անգամ


Սեպտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը
Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 150C ցածր: Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը:

Սեպտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքի համար 130C է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանն Արարատյան դաշտում և հարավ-արևելքում դեռևս կարող է հասնել 35...400C, նախալեռնային շրջաններում՝ 33...380C, լեռնային շրջաններում՝ 30...310C:

Օդում առաջին ցրտահարությունը մեծ մասամբ դիտվում է լեռնային շրջաններում սեպտեմբերի վերջին, սակայն առանձին տարիների (1997թ.) այն կարող է դիտվել նույնիսկ ամսվա առաջին կեսին:

Երևանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը՝ առաջին տասնօրյակում օդի օրական միջին ջերմաստիճանը 22...230C է, երկրորդում՝ 200C և երրորդում՝ 18...190C:

Հանրապետության տարածքում տեղումները բաշխվում են անհավասարաչափ, միջինը դիտվում են 33մմ, Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Սյունիքի հովիտներում` 6-10մմ, Լոռիում` 50-60մմ, Սյունիքի նախալեռներում`60-65մմ:

Բազմամյա տվյալներով 12 տարի Երևանում սեպտեմբերին տեղումներ չեն դիտվել և եղել է տարի (1932 թ.), երբ տեղումների քանակը կազմել է 86մմ, որը գերազանցել է նորման 9 անգամ: Առատ տեղումներով տարի է եղել նաև 2009թ. սեպտեմբերը, երբ ամսական տեղումների քանակը Երևանում կազմել է 70մմ, որն էլ գերազանցել է նորման 7 անգամ: Տաշիրում տեղումների առավելագույն քանակը եղել է 218մմ, իսկ նվազագույնը՝ 12 անգամ նորմայից պակաս՝ 5մմ (1950թ.):

Տեղումներով օրերի թիվը ևս անհավասարաչափ է բաշխված՝ Լոռիում միջինը 12 օր, Արարատյան դաշտում` մինչև 4 օր: Բարձր լեռնային շրջաններում և Գեղարքունիքում ամսվա երրորդ տասնօրյակում կարող է առաջանալ ձյան ծածկ:

Ամպրոպային գործունեությունը թուլանում է՝ միջինը դիտվում է 3-6 օր, չնայած առանձին տարիների հյուսիսային կեսում կարող է դիտվել 10-20 օր: Կարկուտ դիտվում է հազվադեպ:

Սյունիքում հաճախակի դիտվում է մառախուղ՝ նախալեռներում` 6-11, իսկ լեռնային շրջաններում՝ 14-19 օր:

Չնայած սեպտեմբերին որոշ չափով ավելանում է արևմտյան ուղղության քամիների կրկնելիությունը, սակայն դրանց արագությունն էապես չի փոխվում:


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (276)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS