X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Տարվա մարդ» կոչումը «շնորհել էր» Ալիևին


* 25-01-2013, 15:41 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 708 անգամ


«Տարվա մարդ» կոչումը «շնորհել էր» Ալիևին
«Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի ուսումնասիրման կենտրոնը (OCCRP, կենտրոնակայանը` Սարաևո) յուրաքանչյուր տարի բազմաթիվ հոդվածներ է հրապարակում կոռուպցիայի վերաբերյալ: Այդ հրապարակումներից քչերն են սակայն արժանանում այնպիսի բուռն արձագանքի, որը եղավ, երբ կենտրոնը 2012թ-ին կազմակերպված հանցավորության ու կաշառակերության ոլորտում «Տարվա մարդ» ճանաչեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»,-հաղորդում է «Ազատություն» ռադիոկային եվրոպական ծառայությունը: Հիշեցնենք, որ կենտրոնը «Տարվա մարդ» կոչումը «շնորհել էր» Ալիևին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրա անունը 2012թ-ին ամենաշատն էր հիշատակվել կոռուպցիայի և հանցավորության մասին նյութերում և հաղորդումներում: Ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում կենտրոնի խմբագիր Դրյու Սալիվանը պատմել է, որ Ալիևին «Տարվա մարդ» ճանաչելուց հետո իրենք ադրբեջանցիներից ստացել են մոտ 4000 էլեկտրոնային հաղորդագրություն, որոնցում գովերգվել է Ադրբեջանն ու երկրի նախագահը: Զավեշտալին, սակայն, այն է, որ այդ հաղորդագրությունների մեծ մասի «ձեռագիրը» նույնն է եղել. նամականերն ուղարկվել են տարբեր լեզուներով` ռուսերեն, անգլերեն, ադրբեջաներեն, բայց միևնույն բովանդակությամբ:Փորձագետները նամակների «տեղատարափ»-ը բնութագրում են որպես «սփամ-հարձակում», որը կազմակերպվել է Ալիևի կողմնակիցների կամ հենց իշխանությունների կողմից: Կենտրոնի համակարգչային մասնագետ Դան Օ"Հյուգինն ուսումնասիրել ու պարզել է, որ նամակների 5-10 տոկոսը ստացվել են ավտոմատացված սերվերներից, իսկ մնացած մասն ուղարկել են «առանձին մարդիկ»` կտրել- պատճենել-փակցնել (cut-copy-paste) տարբերակով: Հաղորդագրությունները հիմնականում «չեզոք» բովանդակություն են ունեցել (հավանաբար կասկածի տեղիք չտալու համար)` «Մենք սիրում ենք մեր նախագահին ու հիացած ենք այն առաջընթացով, որին հասել է մեր երկրիրն անկախությունից ի վեր: Իսկ Ադրբեջանի իշխանություններն իրականում կապ են ունեցել «հաղորդագրությունների տեղատարափ»-ի հետ: Ադդրբեջանցի հայտնի բլոգեր Հեբիբ Մունթեզիրն օրեր առաջ սկանդալային գրառում է արել իր բլոգում: Նա գրել էր, որ Ադրբեջանի կրթության նախարարությունը հրահանգել է երկրի բոլոր ուսուցիչներին ու ուսանողներին Ալիևին գովերգող նամակներ գրել Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի ուսումնասիրման կենտրոնին և «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայությանը, որն առաջինն էր հրապարակել Ադրբեջանի նախագահի մասին հոդվածը: Բլոգերը նույնիսկ համացանցում էր զետեղել նամակի օրինակը` ադրբեջաներենով, անգլերենով և ռուսերենով, և այն էլեկտրոնային փոստի հասցեները, որոնց պետք է ուղարկվեին նամակները: Վաշինգտոնի համալսարանի դասախոս Քեյթի Փիրսն էլ (ուսումնասիրում է համացանցային տեխնոլագիաների օգտագործման ծավալները հետխորհրդային երկրներում) կարծում է, որ «սփամ-հարձակման» միջոցով Ադրբեջանի կառավարությունը մեկ այլ նպատակ էլ է հետապնդում` փորձում է «վերահսկել» ու այսպես կոչված «հավասարակշռել» Ադրբեջանի վերաբերյալ` համացանցում հայտնվող նյութերը: Փիրսի խոսքով`մինչև վերջի ժամանկները Ադրբեջանի ընդդիմությունը գրեթե անսահմանափակ ազատություն է ունեցել համացանցում, և սոցիալական ցանցերն այդ երկրում եղել են միակ վայրը, որտեղ յուրաքանչյուրը կարող էր ազատ արտահայտել իր կարծիքը երկրի քաղաքական զարգացումների վերաբերյալ: Փորձագետի խոսքով` վերջին մեկուկես տարվա ընթաքում, սակայն,, սոցցանցերի ադրբեջանական տիրույթում ակտիվացել են «իշխանամետ ուժերը», որոնք ամեն կերպ փորձում են հակազդել ընդդիմադիրներին: Նրանք ընդդիմադիր օգտատերերին պատասխան-նամակներ են ուղարկում, պարբերաբար դիմում են «Ֆեյսբուք»-ի ղեկավարությանը` խնդրելով հեռացնել այս կամ այն «ընդդիմադիր կարգավիճակը», հրապարակումը: Փիրսը, սակայն, պարզել է , որ այդ նամակներն ընդդիմադիրներին ուղարկվում են մեկ սերվերից, ավտոմատցված ծրագրի միջոցով: Ռադիոկայանը եզրափակելով մեջբերում է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի ուսումնասիրման կենտրոնի խմբագիր Դրյու Սալիվանի այն խոսքերը, թե «ադրբեջանական կողմն իր այդ պահվածքով փորձել է վախեցնել կենտրոնին, խոչընդոտել աշխատանքը: Դա, սակայն, նրանց չի հաջողվելու»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2018 (149)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS