Եվրահանձնաժողովը կոչ է արել սոցցանցերին ապատեղեկատվության դեմ պայքարի միջոցներ ձեռնարկել
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Եվրահանձնաժողովը կոչ է արել սոցցանցերին ապատեղեկատվության դեմ պայքարի միջոցներ ձեռնարկել


* 30-01-2017, 17:00 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 738 անգամ


Եվրահանձնաժողովը կոչ է արել սոցցանցերին ապատեղեկատվության դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելPanorama.am: Եվրոպական հանձնաժողովի միասնական թվային շուկայի հարցերով փոխնախագահ Անդրուս Անսիպը հորդորել է սոցիալական ցանցերին, մասնավորապես «Ֆեյսբուքին», ավելի լուրջ միջոցներ ձեռնարկել կեղծ նյութերի հայտնվելու դեմ պայքարում։

«Ես, ինչպես և բոլոր մարդիկ, անհանգստացած եմ կեղծ նյութերի տարածման կապակցությամբ, մասնավորապես, ԱՄՆ-ի ընտրություններից հետո։ Ես իսկապես հավատում եմ ինքնակարգավորիչ միջոցներին, բայց եթե հարկ լինի պարզաբանումներ տալ, մենք պատրաստ ենք դրանք տրամադրել»,-««Ռիա նովոստի»»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է նա Financial Times թերթին տված հարցազրույցում:

Անսիպի հայտարարությունները հնչել են F«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հասցեին այն քննադատության ֆոնին, որն արվել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո տարածված ստահոդ նորությունների կապակցությամբ: Ընտրություններից առաջ և դրանցից հետո մի քանի շաբաթվա ընթացքում այնպիսի սոցցանցերում, ինչպիսիք են՝ «Ֆեյսբուքը» և «Թվիթերը», հայտնվել են բազմաթիվ ստահոդ նորություններ՝ նվիրված ամերիկյան ընտրություններին։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (276)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS