X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ամանորը ոչ բոլորն են անցկացնելու ընտանիքի գրկում


* 31-12-2012, 20:12 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1156 անգամ


Ամանորը ոչ բոլորն են անցկացնելու ընտանիքի գրկում
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ամանորը աշխատավայրում կանցկացնեն և բոլորի հանգիստ, խաղաղ Նոր տարին կապահովեն բժիշկները, ոստիկանները և այլ «օպերատիվ» մասնագիտությամբ անձինք: «Շտապօգնությունը»` անկախ տոներից, աշխատում և աշխատելու է 24 ժամյա գրաֆիկով, փորձելու են Ամանորին քաղաքացիների ահազանգերի սպասարկումը չուշացնել, թեև դա կախված է մի շարք հանգամանքներից` կանչերի քանակից, մարդկանց ինքնազգացողությունից պիկ ժամերից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Ոստիկանության լրատվական ծառայությունից ևս հայտնեցին, որ աշխատելու են արտակարգ ռեժիմով: Բոլոր հասարակական վայրերում, փողոցներում, բակերում ոստիկանները կշրջակայեն, կպարեկեն: Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտից ոստիկանության ստորաբաժանումների պարեկային խմբերը ուժեղացված ծառայության են անցել Երևանում: Տոնական ծառայության է դուրս եկել 140 պարեկային մեքենա՝ շուրջ 300 ծառայողներով, որոնք շուրջորյա հերթափոխումով ապահովելու են հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը մայրաքաղաքի բոլոր շրջաններում, հասարակական և զվարճանքի վայրերում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փոխտնօրեն, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ նախարարի հրամանով` հանրապետության բոլոր մարզերում նշանակված է ուժեղացված ծառայություն: «163 հրշեջ մասերը, մարզային վարչությունները տեղում կհերթապահեն, ուժեղացված ծառայությամբ կաշխատի նաև Ճգնաժամային կառավարման կենտրոնը և 911 ծառայությունը: Ամբողջ արտաքին ծառայությունը` ավելի քան 1000 աշխատակից, կգտնվի ծառայության մեջ»,-ասել է Նիկոլայ Գրիգորյանը:



news.am

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2018 (509)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS