Քրեական գործերի բազմազանություն, հասարակական և քաղաքական մեծ հնչեղության լսումներ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում վճիռներ հրապարակվեցին: Ոմանք ճաղերի հետևում հայտնվեցին, ոմանք դուրս եկան դրանց ճիրաններից: Տարվա գլխավոր իրադարձությունը եղավ հայտնի Մատաղիսի գործի հանգուցալուծումը: 2012 թվականը 9 տարվա քաշքշուկներից հետո հաջողություն բերեց Մատաղիսի ամբաստանյալներին, և եղավ ճակատագրական ազատամարտիկների համար: Դատավորները շատ աշխատեցին, երկար մտածեցին, հստակություն մտցվեց յուրաքանչյուր գործի մեջ: Տարին եզրափակվեց, վիշապն հեռանում է` իր տեղը զիջելով իմաստուն օձին: Դիտեք տեսանյութը: