Ընթացիկ տարվա դեկտեմբերի 18-ից "Ռոստելեկոմ" ԲԲԸ-ն ՀՀ-ում սկսեց մատուցել հեռահաղորդակցման ծառայություններ: Լինելով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը` ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-Ն հանդիսանալով Ռոստելեկոմի դուստր ձեռնարկություն մատուցում է ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետ հասանելիության, շուտով նաև ինտերակտիվ հեռուստատեսության ծառայություններ ֆիզիկական անձանց համար: Մանրածախ ծառայությունների մատուցումը կմեկնարկի մարզերից` հաշվի առնելով մայրաքաղաքից դուրս ինտերնետի շուկայում թույլ մրցակցային վիճակը և տարածաշրջաններում ժամանակակից հեռահաղորդակցության ծառայությունների նկատմամբ մեծ պահանջարկը: Առաջին գրասենյակը բացվել է Աբովյան, երկրոդը` Աշտարակ, իսկ երրորդն արդեն Գյումրի քաղաքներում: Գալիք տարվա հունվար ամսին ընկերությունը կբացի ևս 4 կենտրոն հանրապետության տարբեր բնակավայրերում: