X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մոսկվայում հայ զինվորը մահացել է


* 3-12-2012, 19:24 | Բաժին: Հասարակություն, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1177 անգամ


Մոսկվայում հայ զինվորը մահացել է
Հայկական բանակի նախկին զինվորը, որը հիվանդության պատճառով ժամկետից շուտ զորացրվել էր և բուժվում էր Մոսկվայի Դմիտրի Ռոգաչովի անվան արյունաբանական ինստիտուտում, դեկտեմբերի 2-ի երեկոյան մահացել է: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել են Արթուրի հարազատները: Նրանք նաև հայտնել են, որ Արթուրին այսօր երեկոյան Մոսկվա-Երևան չվերթով կտեղափոխեն Հայաստան: Հիշեցնենք, որ Արթուր Քոչարյանը Նուբարաշենի զորամասում հիվանդացել էր սեպտեմբերի 27-ին, տեղափոխվել հիվանդանոց ինֆեկցիոն բաժանմունք` դեղնուկ ախտանիշով, որը արյան բնորոշ հիվանդությունների գունավորում է: Հարազատներն ավելի վաղ ասում էին, որ սկզբում երեխային ուշադություն չի դարձվել և հետո միայն երբ բարդություններ են առաջացել նոր տեղափոխվել է հիվանդանոց: Երևանյան բուժհիմնարկներում ասել էին, որ չեն կարող բուժել Արթուրի հիվանդությունը, և նա տեղափոխվել էր Մոսկվա: Պաշտպանության նախարարությունը խոստացել էր փոխանցել զինծառայողի բուժման համար պահանջվող գումարը: Մեկնաբանելով զինծառայող Արթուր Քոչարյանի մահվան փաստն ու հասարակության շրջանում առաջացած աղմուկը, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Panorama.am-ին պարզաբանել է, որ առանց համապատասխան բժշկական եզրակացության պետք չէ ենթադրությունների հիման վրա հայտարարություններ անել: Ցավակցելով զիծառայողի ընտանիքի անդամներին, վերջինս նշել է, որ ՊՆ-ն համապատասխան իրավաբանական ու բժշկական հիմնավորումների հիման վրա հանդես կգա հայտարարությամբ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2020 (134)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS