X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Տիգրան Մուկուչյանը տեղյակ չէ՝ սեպտեմբերի 1-ին ԿԸՀ–ն ինչ հայտարարություն է անելու ԸՕ-ի հետ կապված


* 20-08-2016, 17:43 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 918 անգամ


Տիգրան Մուկուչյանը տեղյակ չէ՝ սեպտեմբերի 1-ին ԿԸՀ–ն ինչ հայտարարություն է անելու ԸՕ-ի հետ կապվածՉնայած Ընտրական օրենսգրքի փոփոխությունների առթիվ վերջնական ժամկետին՝ սեպտեմբերի 1-ին ընդամենը 11 օր է մնացել, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղյակ չէ իշխանության դիրքորոշումից՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Այս մասին ԿԸՀ նախագահն ասել է Tert.am-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ եթե մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես չգա հայտարարությամբ այն մասին, որ անհրաժեշտ 16 մլն դոլարն առկա է տեխնիկական սարքավորումների և ծրագրային ապահովում իրականացնող քարտեր ձեռք բերելու համար, նախագիծը չեղյալ կհամարվի: Հունիս ամսին կառավարությունը հավանության արժանացրեց ԸՕ փոփոխության նախագիծը այդ պայմանով:

Բանակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ասել են, որ ըստ Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ծրագրի համար նախատեսված 16 մլն դոլարը կա:

«Մինչև սեպտեմբերի 1-ը ԿԸՀ-ն ընդունելու է համապատասխան որոշում: Դեռևս ժամկետ կա, մենք՝ որպես ԿԸՀ այդ բանակցություններին չենք մասնակցել և բնականաբար դրա մանրամասների վերաբերյալ ոչինչ ներկայացնել չենք կարող: Իրավական դիրքորոշումը կտեղադրվի և դրա մասին կտեղեկացվեն բոլորը»,-ասաց Մուկուչյանը:

Տիգրան Մուկուչյանը «տեղյակ չէ» նաև, որ իշխանությունները քննարկում են առաջիկա խորհրդարանական ընտրություններում ստորագրված ցուցակները հրապարակելու հարցը, որին նախկինում դեմ էին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել էր ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը: Հիմա, խորհրդարանում իշխող մեծամասնության ղեկավարի խոսքով, ցուցակների հրապարակման տարբերակը քննարկվում է, որովհետև պայմանավորվածությունը ընտրողներից 10 մատնահետքերը վերցնելու վերաբերյալ տեխնիկական պատճառներով մինչև մարտին կայանալիք ընտրություններ ապահովել չի հաջողվում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2019 (218)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS