X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայկական կողմը բանակցում է Ադրբեջանի հետ՝ 62-ամյա արարատցուն վերադարձնելու համար


* 15-08-2016, 12:56 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 890 անգամ


Հայկական կողմը բանակցում է Ադրբեջանի հետ՝ 62-ամյա արարատցուն վերադարձնելու համարՀայկական կողմը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բանակցում է ադրբեջանական կողմի հետ՝ Ադրբեջանում հայտնված Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ, 62-ամյա Հենրիկ Աղեկյանին հնարավորիս շուտ վերադարձնելու ուղղությամբ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:

«Բանակցություններն ընթանում են, բայց ոչ մի նորություն չեմ կարող հայտնել: Այս պահի դրությամբ հայ քաղաքացու վերադարձի հետ կապված նորություն չկա։ Աշխատում ենք քայլեր ձեռնարկել մեր հայրենակցին հնարավորիս շուտ Հայաստան վերադարձնելու համար»,-ասել է Կապրիելյանը:

Նրա խոսքով՝ իրեննք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ են բանակցում, քանի որ ադրբեջանական կողմն արդեն 5 տարուց ավելի է հրաժարվում է ուղիղ բանակցություններ վարել Հայաստանի հետ:

Նշենք, որ շուրջ 7 օր անհետ կորած համարվող Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ, 62-ամյա Հենրիկ Աղեկյանը հոգեկան խնդիրներ ունի և նախկինում ևս օրերով կորել է տանից, անգամ փորձել է հատել հայ-ադրբեջանական սահմանը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Այգեպատի գյուղապետ Սերյոժա Պետրոսյանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


հունիս 2019 (275)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS