X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Խոշոր ավտովթար Ուջանում


* 28-11-2012, 23:05 | Բաժին: Հասարակություն, Պատահարներ | Հեղինակ: Nazeli | Դիտվել է 2008 անգամ


Խոշոր ավտովթար  Ուջանում
նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ-ին՝ Ուջան գյուղի հատվածում, բախվել են Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Շահվալադ Խլղաթյանի վարած «Համմեր» մակնիշի 22 ՍԼ 334 համարանիշի և Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի բնակիչ Անդրանիկ Խաչատրյանի վարած «Վազ 2121» մակնիշի 65 ԼՏ 510 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ «Վազ 2121»-ի ուղևորներից 10-ամյա տղա երեխան մահացել է: Վիրավորներին առաջին օգնություն են ցուցաբերել քաղաքացիներն ու ոստիկանները:

Վթարի վայր են ժամանել Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետ Արթուր Արիստակեսյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ:

Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ «Համմերը» Գյումրիից դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Վազ 2121»-ին, իսկ հարվածն այնքան ուժգին է եղել, որ «Համմերի» առջևի ձախ կողմի անվադողը պոկվել է ավտոմեքենայից:

Փաստի առթիվ Ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Դավթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Այս պահին ոստիկանությունը փորձում է պարզել վիրավոր անձանց ինքնությունը: Վթարի վայր է ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը: Իսկ նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանման տարածք:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Shamshyan .com

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (284)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS