X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ավտովթարներ հյուպատոսարանի աշխատակցի մասնակցությամբ


* 16-11-2012, 19:34 | Բաժին: Հասարակություն, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 979 անգամ


Ավտովթարներ հյուպատոսարանի աշխատակցի մասնակցությամբ
Նոյեմբերի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Գյումրիում: Ժամը 13:00-ի սահմաններում Նիսսան մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 46-ամյա Իգոր Չուբաևը վարելով նշված ավտոմեքենան, Տիգրանյան փողոցում բախվել է Գյումրու բնակիչ, 46-ամյա Ծառուկ Հովհաննիսյանի վարած՝ Վազ 2101 մակնիշի ավտոմեքենային: Բախումից հետո Վազ 2101-ը հարվածել է նշված փողոցում կայանված Գյումրու բնակիչ, 47-ամյա Մանուկ Ավագյանին պատկանող ավտոմեքենային: Պատահարի հետևանքով շտապբուժօգնության մեքենայով վթարի վայրից Գյումրու Բժշկական կենտրոն է տեղափոխվել Վազ 2101-ի վարորդ Սևյան 47 շենքի 12 բնակարանի բնակիչ 46-ամյա Ծառուկ Հովհաննիսյանը: Բժիշկները կլինիկական և ռենտգենոլոգիական հետազոտության արդյունքում պարզել են, որ նրա մոտ առկա է կրծքավանդակի սալջարդ, աջ ծնկի հոդի սալջարդ: Հիվանդանոցի պատասխանատուն նշում է, որ առաջարկվել է ստացիոնար բուժում, սակայն հիվանդը հրաժարվել է ու գնացել տուն: Ավտովթարի վայրում աշխատանքներ են իրականացրել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշենք, որ Նիսսան մակնիշի ավտոմեքենայի վարորդ Չուբաևն աշխատում է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2018 (321)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS