Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել սոց-կայքերի միջոցով:

 
*

Ապրում են վթարային խորշում


* 8-02-2012, 14:40 | Բաժին: Հասարակություն, Սոցիալական | Հեղինակ: Elya | Դիտվել է 164 անգամ


Ժամանակավոր հիմունքներով հատկացված բնակարանում ապրողն անօթեւանի կարգավիճակ չունի: Յուղաբեր Մարտիրոսյանին Գյումրու Նորավան թաղամասի Սարուխանյան փողոցի թիվ 10 մանկապարտեզում տարածք տրամադրել է քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2006թ -ին եւ խոստացել`արագ խնդրին լուծում կտրվի եւ ընտանիքը կտեղավորվի բնակության համար նորմալ վայր: 6 տարի անց սակայն Մարտիրոսյաննները շարունակում են գոյատեւել վթարային մի խորշում:Դիտեք տեսանյութը:



Ավելացնենք`Գյումրու քաղաքապետարանի բնակֆոնդի բաշխման բաժնի պետ Անուշավան Պապիկյայից տեղեկացանք, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բազմիցս օգնել է անօթեւանի կարգավիճակ չունեցող Մարտիրոսյանների ընտանիքին, իսկ ինչ վերաբերում է բնակարանի կոմունալ հարմարությունների ապահովմանը, ապա, ըստ պատասխանատուի, դա բնակարանատիրոջ լուծելու խնդիրն է: Անուշավան Պապիկյանը նաեւ նշել է, որ բնակարանի սեփականության հետ կապված խնդիրները կկարգավորվեն Յուղաբեր Մարտիրոսյանի կողմից համապատասխան դիմում ներկայացնելուց հետո:

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


Մեջբերումներ անելիս կամ հոդվածները արտատպելիս հղումը TSAYG.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
M@XARTS Creative Studio