X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Միքայել Համբարձումյան. Զինված խմբի ֆինանսավորողը հայտնի է, ազատության մեջ է


* 30-03-2016, 14:24 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1299 անգամ


Միքայել Համբարձումյան. Զինված խմբի ֆինանսավորողը հայտնի է, ազատության մեջ էAzatutyun.am: ԱԱԾ քննչական ծառայության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանի խոսքով, զինված խմբի գործով մեղադրվում է 33 անձ, որից 25-ն այս պահին կալանավորված է, ութի համար խափանման այլ միջոց է ընտրվել։

Համբարձումյանը նշել է, որ գործով չկա մեկ անձ, որ այս պահին հետախուզվում է։ «Հայտնի է նաև խմբի ֆինանսավորողը»,-ասել է ԱԱԾ քննչական ծառայության պետի տեղակալը՝ նշելով, որ նա Հայաստանից է և այս պահին ազատության մեջ է։

Համբարձումյանը նշել է, որ խումբը ձևավորվել է 2015 թվականի մայիս ամսին, իսկ ԱԱԾ-ի տեսադաշտում է հայտնվել սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին։

«Գործով ստացված տվյալների համաձայն, խումբը գործելու էր նոյեմբեր ամսին հաջորդող Ազգային ժողովի հաջորդ նստաշրջանի օրերի ընթացքում։ Հանցագործության նախապատրաստումը գտնվում էր ավարտական փուլում»,-ասել է Համբարձումյանը։

ԱԱԾ քննչական ծառայության պետի տեղակալը նաև ասել է, որ խմբի նպատակն էր՝ «բռնությամբ զինված հեղաշրջում իրականացնել»։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (93)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS