X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ


* 28-03-2016, 16:13 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 772 անգամ


Հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ։

2016թ. մարտի 24-ին` ժամը 13:20-ին, «Զվարթնոց» օդանավակայանի շահագործման ծառայության կարգավարից ահազանգ է ստացվել, որ օդանավակայանի էլեկտրոնային փոստին հաղորդագրություն է ստացվել հնարավոր ահաբեկչության մասին։

Մասնավորապես՝ էլեկտրոնային նամակում նշվել է, թե մարտի 24-ին «կպայթեցվի ժամը 20:40-ին Մոսկվա մեկնող թիվ 558 չվերթի ինքնաթիռը, որից հետո կպայթեցվի «Զվարթնոց» օդանավակայանը»: ՀՀ իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների և ստուգումների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մասին հաղորդումը սուտ է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում 25.03.2016թ. հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:



ՀՀ քննչական կոմիտե

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (277)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS