7 տարի եթերում, 7 տարվա ստեղծագործական աշխատանք բացառապես իր ունկնդիրների համար: "Մենք ռադիո Հայն ենք" կարգախոսով ու այն համոզմունքով, որ եղել ենք, կանք ու կլինենք:Ռադիոկայանը առաջինն ամբողջ Հանրապետությունում անցում է կատարում եթերային նոր ձևաչափի՝ բավարարելով ինչպես տարբեր նախասիրություններ ունեցող, այնպես էլ տարիքային տարբեր խմբերի պատկանող բոլոր ունկնդիրների պահանջը: Սկսած հոկտեմբերի 28-ից հայկականը նախընտրողները հնարավորություն կունենան լսելու սիրված DJ-ների ձայները նոր ոճում և նորովի: Ռադիո Հայը նշում է իր ծննդյան 7-րդ տարեդարձը: Մանրամասները տեսանյութում: