X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մոսկվայի օդանավակայաններում եղանակային պայմանների պատճառով չվերթներ են հետաձգվել ու չեղարկվել


* 22-01-2016, 15:55 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 841 անգամ


Մոսկվայի օդանավակայաններում եղանակային պայմանների պատճառով չվերթներ են հետաձգվել ու չեղարկվելTert.am: Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում, առցանց ժամատախտակի տվյալների համաձայն, չեղարկվել է 23 ավիաչվերթ, 39 չվերթ հետաձգվել է, հայտնում է gazeta.ru-ն։

«Դոմոդեդովո» օդանավակայանում չեղարկվել է երկու չվերթ, երեքի մեկնումը հետաձգվել է։

Հունվարի 19-ին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել էր ավելի քան 100 չվերթ։

Մոսկվայի տրանսպորտային համալիրի տեղեկատվական կենտրոնից հայտնել են, որ մայրաքաղաքում պահպանվում են եղանակային անբարենպաստ պայմանները, ինչի առնչությամբ վարորդներին խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում հրաժարվել անձնական մեքենաներով երթևեկությունից և օգտվել քաղաքային տրանսպորտից։

Ռուս օդերևութաբանների կանխատեսման համաձայն՝ հունվարի 22-ին Մոսկվայում սկսված ձյունը չի դադարի մի քանի օր, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի։


Մասնագետների համաձայն՝ եկող շաբաթվա առաջին օրերին ՌԴ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի -30 աստիճան ցրտի։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2019 (119)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS