Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել սոց-կայքերի միջոցով:

 
*

Այսօր Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է


* 4-02-2012, 14:14 | Բաժին: Հասարակություն, Առողջապահություն | Հեղինակ: Elya | Դիտվել է 206 անգամ


Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հռչակել է 1992 թվականին: Հակաքաղցկեղային միջազգային միության ջանքերով այն նշվում է 2005 թվականից: Oրվա նպատակն է հանրության ու պետությունների ուշադրությունը հրավիրել հիվանդության ու դրա դեմ պայքարի վրա: Համաձայն վիճակագրական տվյալների, ողջ աշխարհում տարեկան հայտնաբերվում է քաղցկեղի 12 մլն նոր դեպք, 7 մլն մարդ մահանում է այդ հիվանդությունից: Տարբեր երկրներում տարեկան աճը կազմում է շուրջ 2-4 տոկոս: Հայաստանում յուրաքանչյուր տարի արձանագրվում է քաղցկեղով հիվանդացության 3 տոկոս աճ: Ընդհանուր առմամբ, ամեն տարի այս հիվանդությունից միջինը 5000 մարդ է մահանում: Հայաստանում ավելի տարածված է թոքի, ապա կրծքագեղձի եւ ստամոքսի քաղցկեղը: Ներկայում ամենաարագ զարգացող հիվանդությունն արյան քաղցկեղն է: Ինչպես հանրապետության բոլոր դիսպանսերներում, Գյումրու այս հաստատությունում եւս նկատվել է հիվանդների թվի աճ եւ հիվանդության երիտասարդացում:Մանրամասները տեսանյութում:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


Մեջբերումներ անելիս կամ հոդվածները արտատպելիս հղումը TSAYG.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
M@XARTS Creative Studio