X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Առաջարկում են Մոսկվայում թուրքական դեսպանատան փողոցն անվանակոչել Սու 24-ի զոհված օդաչուի պատվին


* 4-12-2015, 15:08 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 691 անգամ


Առաջարկում են Մոսկվայում թուրքական դեսպանատան փողոցն անվանակոչել Սու 24-ի զոհված օդաչուի պատվինTert.am: ՌԴ «Պաշտպանական ձեռնարկությունների աջակցության լիգա» ասոցիացիան նամակ է ուղարկել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին՝ խնդրելով մայրաքաղաքի այն նրբանցքը, որտեղ տեղակայված է Թուրքիայի դեսպանատունը, անվանակոչել Սու-24 ռմբակոծիչի զոհված հրամանատար Օլեգ Պեշկովի պատվին։

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, հայտնել է լիգայի ղեկավար, Պետդումայի արդյունաբերության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Գուտենևը:

«Ինձ դիմում էր գրել լիգայի բյուրոյի անդամ Ալեքսեյ Ալյոշինը՝ առաջարկելով Սիրիայում Սու-24 ռմբակոծիչի հրամանատարի հիշատակը հարգելու համար Օլեգ Պեշկովի անունով կոչել Մոսկվայի Ռոստովյան նրբանցքը: Լիգայի բյուրոյի անդամների մեծամասնությունը կողմ է արտահայտվել առաջարկին»,-նշել է Գուտենևը։

Կոչ է արվում փողոցում նաև Սու-24-ի օդաչու, ՌԴ հերոս Պեշկովին նվիրված հուշաքար բացել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ռուսական ռազմական ինքնաթիռ էր կործանվել Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «երկինք-երկինք» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (344)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS
Warning: Unknown: write failed: Disk quota exceeded (122) in Unknown on line 0 Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct () in Unknown on line 0