X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյումրիում դանակով և կացնով ամուսինների վրա են հարձակվել. լրացված


* 4-12-2015, 13:52 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1465 անգամ


Գյումրիում դանակով և կացնով ամուսինների վրա են հարձակվել. լրացված2015 թվականի դեկտեմբերի 3-ին` ժամը 10:30-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում, ավազակային հարձակում է տեղի ունեցել Գյումրիում՝ Բեզիկյան ամուսինների նկատմամբ:

Նախնական տվյալներով` դիմակավորված անձինք զինված են եղել դանակով ու կացնով, մուտք են գործել Բեզիկյան ամուսինների բնակարան, դանակով հարվածել ամուսնուն, ապա կպչուն ժապավենով, թելով և գլխաշորով կապել վերջինիս ու նրա կնոջ ձեռքերը:

Ամուսինների կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով առերևույթ հանցագործություն կատարած անձինք հափշտակել են ոսկյա զարդեր, կանխիկ գումար և դեպքի վայրից դիմել փախուստի: Ամուսիններին պատճառվել է մոտ 3 միլիոն 500 հազար դրամի վնաս:

Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ավազակություն` առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու նպատակով):

Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2019 (300)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS