X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Նորք Մարաշի զինված խմբի հայտնաբերման շուրջ հարցականներ կան. մտավորականներ


* 30-11-2015, 15:12 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1433 անգամ


Նորք Մարաշի զինված խմբի հայտնաբերման շուրջ հարցականներ կան. մտավորականներTert.am: Նոյմեբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանագության ծառայության և Ոստիկանության համատեղ գործողությունների արդյունքում վնասազերծված խմբի գործողությունների, նպատակների, մտադրությունների վերաբերյալ հասարակական տարբեր ընկալումներում կար և կան` տարակուսանք և հարցականներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել են «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը և քանդակագործ Ֆերդինանդ Ղազարյանը:

«Այդ տեսարանները, որ մենք տեսանք … մի մասը գտնում է, որ թատրոն էր, որ ներկայացում էր, ներսում քնած … դրսի պատը քանդում են ոչ մեկը չլսե՞ց, ՀՀ-ում էլ անվտանգություն կա, մի խոսքով անհասկանլի բաներ շատ կային»,-ասել է Ֆերդինանդ Ղազարյանը` ավելացնելով, որ այդ հարցականներին գումարվում է, թե ինչու ՀՀ իրավապահները չկարողացան կանխել Պերմյակովի հանցագործությունները, ՀՀ-ում տեղի ունեցող սպանությունները:

«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը ևս այն կարծիքին է, որ դեպքին հասարակությունը կասկածանքով է վերաբերել, իսկ մինչև ԱԱԾ հայտարարությունը ու որոշ մանրամասների հրապարակումը, առհասարակ, «անըմբռնելի էր»:

«Բացի այդ, Հայաստանում իշխանության նկատմամբ անվստահություն կա, դրա համար էլ մեր հասարակությունն այդպես մեղմ ընդունեց այս տեղեկատվությունը»,–ասել է նա: Այնպես որ, ցրելու համար այդ անվստահության մթնոլորտը, Հակոբ Ավետիքյանը գտնում է, որ որոշ մանրամասներ, որոնք չեն կարող են խանգարել, քննությանը, լրացուցիչ պետք է հայտնվեն:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունվար 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հունվար 2020 (233)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS