Գյումրիում կմնա Մինաս Ավետիսյանի "Հայկական հովվերգություն" որմնանկարը: Պայմանագիր են ստորագրել քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու "Մինաս Ավետիսյան" բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ավետիսյանը, համաձայն որի Մինաս Ավետիսյանի "Հայկական հովվերգություն" որմնանկարը տեղափոխվելու եւ տեղադրվելու է Գյումրու քաղաքապետարանի դահլիճում: Ըստ Արման Ավետիսյանի, Գյումրիում է մնալու նաեւ Մինասի "Գորգ են գործում" որմնանկարը, որը ձեռք է բերել "Կիլիկիա" հյուրանոցը: Եւս մեկ որմնանկար` "Աղբյուրի մոտ" անվանումով, ավելի վաղ էր տեղափոխվել Վ. Աճեմյանի անվան դրամտիկական թատրոնի շենք: Շիրակի մարզում մեկ որմնանկար կա Ազատան, մեկական որմնանկարներ էլ Վահրամաբերդ եւ Ջաջուռ համայնքներում:Առավել մանրամասը տեսանյութում:

+14°























