Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել սոց-կայքերի միջոցով:

 
*

Արտակարգ իրավիճակ` Շիրակի մարզի միջհամայնքային ճանապարհներին


* 2-02-2012, 17:24 | Բաժին: Հասարակություն, Պատահարներ | Հեղինակ: Elya | Դիտվել է 243 անգամ


Փերվարի 1-ի երեկոյան արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզի մի շարք միջհամայնքային ճանապարհահատվածներում:Ուժեղ քամու հետեւանքով առաջացած ձնաբքի պատճառով փակվել ու անանցանելի են դարձել Աշոցք, Ամասիա, ինչպես նաեւ Շիրակ համայնքով անցնող Լոռու մարզ տանող ճանպարհները: Ձնաբքի մեջ հայտնված ավտոմեքենաներն ու մարդիկ դուրս են բերվել մարզի փրկարարական վարչության աշխատակիցների կողմից: Ամբողջ գիշերվա ընթացքում Հովունի-Մայիսյան հատվածից հանվել է 5 մեքենա,15 մարդ, Ողջի-Բյուրակն ճանապարհից դուրս է բերվել 4 ավտոմեքենա եւ 9 մարդ, Գյումրի -Մարմաշեն համայնքներն իրար կապող ճանապարհից հանվել է 11 մեքենա, 35 մարդ, Գյումրի-Փոքրաշեն ճանապարհից` 1 մեքենա, 4 մարդ, Թորոս-Աշոցք ճանապարհից հանվել է 12 մեքենա եւ 40 մարդ: Ձնաբքի մեջ ամենաշատ թվով ավտոմեքենա եւ մարդ հայտնվել է Գյումրի- Շիրակ ճանապարհին` 26 մեքենա, 70 մարդ: Ներկա պահին փակ են Կապս-Վահրամաբերդ-Ամասիա, Գյումրի-Աշոցք ճանապարհահատվածները: Պատասխանատուների վստահեցմամբ, Երեւան-Գյումրի ճանապարհը բաց է, դժվարանցանելի է միայն Լանջիկ-Մաստարա հատվածը:Մանրամասները տեսանյութում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


Մեջբերումներ անելիս կամ հոդվածները արտատպելիս հղումը TSAYG.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
M@XARTS Creative Studio