X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ուժեղ երկրաշարժի նախապատրաստման տվյալներ դիտացանցում չկան. Սեյսմիկ պաշտպանության ծառայության պետ


* 11-09-2015, 13:16 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1325 անգամ


Ուժեղ երկրաշարժի նախապատրաստման տվյալներ դիտացանցում չկան. Սեյսմիկ պաշտպանության ծառայության պետTert.am: Ադրբեջանում գրանցվող երկրաշարժերը միայն ցնցում են առաջացնում ՀՀ տարածքում, և մեր տարածքի հետ երկրակեղևի սեյսմաակտիվ խզվածքների առումով անմիջական կապ չկա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՏԿԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը և նշել, որ այնպիսի ուժգին երկրաշարժ ինչպիսին գրանցվեց սեպտեմբերի 4-ին Ադրբեջանի տարածքում և զգացվեց ՀՀ-ում ու ԼՂՀ-ում, վերջին անգամ եղել էր 1999-ին:

«2015թ-ին ևս 9 սեյսմիկ ցնցում է եղել տարածաշրջանում, այսինքն՝ մեր սահմաններին բավականին մոտ, որոնք ՀՀ տարածքի վրա 3-5 բալ ուժգնությամբ ազդեցություն են ունեցել։ Սեյսմիկ ակտիվության առումով վերջին հինգ տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամենաակտիվը եղել է 2011թ-ին և՛ տարածաշրջանի առումով, և՛ աշխարհի առումով»,-ասել է նա և հիշեցրել Ֆուկուսիմայի, Վանի երկրաշարժերը։

Մասնագետն ընդգծել է, որ վերջին չորս տարիներին ուժգին երկրաշարժերի քանակը նվազել է։

«Հանրապետության տարածքում դիտվում է նորմալ ֆոնային սեյսմիկություն, ուժեղ երկրաշարժի նախապատրաստման տվյալներ, անոմալ երևույթներ սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցում այսօր չունենք»,-ընդգծել է նա։

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանն էլ նշել է, որ Սպիտակի երկրաշարժից հետո ակնհայտ դարձավ, որ մինչ այդ կառուցված բոլոր շենք-շինությունները չեն դիմակայելու այն վտանգին, որը կանխատեսվում է։

«ԽՍՀՄ տարիներին Հայաստանի սեյսմիկ վտանգի մակարդակը գնահատվել է 7 բալ, այսօր վերանայվել է մակարդակը ու գնահատվում է 8-ից բարձր, մասնավորապես Երևան քաղաքի սեյսմիկ վտանգավորության մակարդակը գնահատվում է 9-ից բարձր բալ։ Ակնհայտ է, որ Երևան քաղաքը Հայաստանի տարածքում ամենաբարձր սեյսմիկ ռիսկ ունեցող տարածքն է, իսկ ռիսկը գնահատվում է կառուցապատման խտությամբ»,-ասել է նա։

Նա նշել է նաև, որ մայրաքաղաքում ռիսկայնությունը պայմանավորված է նաև տարբեր տիպի շենքերով, կան քարե շենքեր և հավաքովի երկաթբետոնյա շենքեր, ինչի հիմքով կառուցվեցին նոր թաղամասեր։

«Այդ կառուցապատման մեջ ակնհայտ դարձան բազմաթիվ թերություններ, հենց նման շենքերը փլուզվեցին Գյումրիում ու Սպիտակում։ Բայց քարի շենքերը ևս բազմաթիվ թերություններ ունեն»,-ասել է նա։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (256)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS