X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ԶԼՄ-ները բացահայտել են մալայզիական Boeing-ի անհետանալու հիմնական վարկածը


* 31-07-2015, 15:59 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1079 անգամ


ԶԼՄ-ները բացահայտել են մալայզիական Boeing-ի անհետանալու հիմնական վարկածըTert.am: ԱՄՆ հատուկ ծառայությունները եկել են եզրակացության, որ 2014 թվականին Malaysia Airlines ավիաընկերության անհետացած Boeing օդանավը, որի բեկորը ենթադրաբար գտնվել է Ռեյունիոն կղզում, կործանվել է այն կառավարող անձանց գործողությունների պատճառով: Այդ մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրների:

Հատուկ ծառայությունների զեկույցը պատրաստվել է մի քանի ամիս առաջ և նախատեսված չի եղել հրապարակման համար: Դրանից հետևում է, որ առկա, այդ թվում նաև արբանյակներից ստացված տեղեկություններն ուսումնասիրած փորձագետները եկել են եզրակացության, որ օդաչուների խցիկում գտնվող անձինք մտադրված շեղել են ինքնաթիռը ճանապարհից և այն ուղղել Հնդկական օվկիանոսի հարավային հատված:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, հետախուզության եզրակացությունները վերջնական չեն, սակայն այդ տեսակետն առավելագույնն է տարածված Վաշինգտոնում:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ի առավոտյան Հնդկական օվկիանոսի ֆրանսիական Ռեյունիոն կղզու ափին գտնվել է ինքնաթիռի թևի մի հատված: Ավիացիոն անվտանգության հարցերով փորձագետները հայտարարել են, որ «շատ հավանական է», որ այն պատկանում է անցած տարի կորած մալայզիական Boeing-ին:

Կուալա Լումպուր- Պեկին չվերթն իրականացնող Boeing-ը, որում եղել է 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ, կորել է ռադարների էկրաններից 2014 թվականի մարտի 8-ին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (204)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS