X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ամուսինների սպանությունը բացահայտվեց


* 31-07-2015, 13:24 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1433 անգամ


Ամուսինների սպանությունը բացահայտվեցՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Հովհաննես Մխիթարյանի և նրա կնոջ՝ Լուսինե Մխիթարյանի սպանության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։

Նախաքննությամբ պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, հրազենից կրակոցներ է արձակել Հովհաննես Մխիթարյանի և վերջինիս կնոջ՝ Լուսինե Մխիթարյանի ուղղությամբ, ինչի արդյունքում հուլիսի 29-ին՝ ժամը 18:55-ին, նրանք մահացել են:

Ըստ նախնական քննության արդյունքների՝ ամուսինների վրա հրազենից կրակոցներ է արձակել Վրաստանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ հայ, 44-ամյա Տիգրան Մանուկյանը, ով փաստացի բնակվում է Երևան քաղաքի, Կ.Ուլնեցու 30 շենքի 2-րդ մուտքի նկուղում, որտեղ էլ վերջինս, ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, հայտնաբերվել է՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով, և տեղափոխվել բժշկական կենտրոն:

Նախնական տվյալների համաձայն՝ Տ.Մանուկյանն ինքն իրեն է պատճառել հրազենային վնասվածք. ըստ նախանական քննության տվյալների՝ Մխիթարյանները սպանվել են նույն զենքով:

Նկուղի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է ատրճանակ, 1 հատ փամփուշտ և փամփշտատուփ:

Համաձայն բժիշկի կողմից տրված տեղեկանքի՝ Տ.Մանուկյանն ի վիճակի չէ ցուցմունքներ տալ:

Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ: Միջնորդություն է ներկայացվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Տ.Մանուկյանի բնակության վայրում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար, որը բավարարվել է: Հարցաքննվել են մի շարք վկաներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Նախաքննությունը շարունակվում է:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ՀՀ քննչական կոմիտե


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2018 (532)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS