X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

"Օդնոկլասնիկիի" դատը շարունակվում է


* 31-01-2012, 16:57 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: Elya | Դիտվել է 1703 անգամ


Հունվարի 31-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Հարություն Մովսիսյանի նախագահությամբ շարունակվել է ՙՕդնոկլասնիկի դատ՚ անվանումը ստացած գործի քննությունը: Հիշեցնենք, որ 17-ամյա գյումրեցի Տիգան Թադեւոսյանը ՙՀամադասարանցիներ՚ սոցիալական կայքի միջոցով շփվել էր Լիդա Եդիգարյանի հետ, հետո ծեծի ենթարկվել աղջկա ընկերների կողմից եւ համաձայն հարուցված քրեական գործի` մահացել:

"Օդնոկլասնիկիի" դատը շարունակվում է

Դատավարությունը նախ սկսել է պետական մեղադրող Արթուր Մխիթարյանը, ով ներկայացրել է գործի հետ կապված բոլոր նյութերը: Համաձայն դրանց, ամբաստանյալ Սերգեյ Մխիթարյանը մեղավոր է Տիգրան Թադևոսյանի մահվան մեջ: Պետմեղադրողը հանդես է եկել Սերգեյ Մխիթարյանի պատժամիջոցն երկարացնելու միջնորդությամբ: Այնուհետեւ ներկաները լսել են մեղադրող կողմի իրավահաջորդ Աննա Դավթյանի խոսքը, ով խնդրել է դատարանից լինել անաչառ եւ օրենքի ողջ խստությամբ կիրառել մեղադրվողի նկատմամբ սահմանված մեղադրանքը: Իր խոսքով դատարանին դիմել է նաեւ տուժող Տիգրան Թադևոսյանի մայրը` Ջավահիր Սերոբյանը: Դատարանը փորձել է լսել նաեւ ամբաստանյալի իրավահաջորդին, սակայն վերջինս` Լիպարիտ Սիմոնյանը, դատարանից խնդրել է 15 աշխատանքային օր` պաշտպանական ճառը պատրաստելու համար: Մեղադրող կողմն այս առումով առարկություն չի ունեցել, դատական նիստը հետաձգվել է:

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2019 (218)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS