
ՀՀ Սփյուռքի նախարարության "Իմ Հայաստան" համահայկական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 14-ից մեկնարկել է Դուդուկի համահայկական փառատոնը: Նախաձեռնության շրջանակներում տարբեր երկրներում ապրող, ստեղծագործող և մեծ ճանաչում վայելող հայ դուդուկահարները Երևանն ու Հայաստանի տարբեր մարզերը ողողելու են դուդուկի կախարդական հնչյուններով: Դրանք լսել ու փառատոնի մասնակիցներին ծափահարելու հնարավորություն է ունեցել նաև գյումրեցի հանդիսատեսը: "Իմ Հայաստան" համահայկական փառատոնը մեկնարկել է ընթացիկ տարվա ապրիլ ամսից: Այն անցկացվում է 4 հիմնական փուլով, որոնց շրջանակներում հանդես են գալիս անհատ կատարողներ, պարախմբեր և երգչախմբեր աշխարհի տարբեր երկրներից: Ծրագրի շրջանակներում առաջին անգամ է Հայաստանում կազմակերպվում Դուդուկի համահայկական փառատոն, որի ղեկավարը Սամվել Հարոյանն է, գեղարվեստական ղեկավարը` դուդուկահար Գևորգ Դաբաղյանը: Փառատոնի ընթացքում` ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերում մասնակիցները ներկայացրել են դուդուկի կատարումներ` հանդիսատեսին պարգևելով անկրկնելի տպավորություններ: Դիտեք տեսանյութը:

+21°



































