X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ցեղասպանության մասին հայտարարությունից հետո հայազգի գլխավոր խորհրդականն ազատվել է պաշտոնից


* 16-04-2015, 16:51 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 905 անգամ


Ցեղասպանության մասին հայտարարությունից հետո հայազգի գլխավոր խորհրդականն ազատվել է պաշտոնիցYerkirmedia.am: Հայոց ցեղասպանության մասին օրերս արած աղմկահարույց հայտարարությունից հետո պաշտոնազրկվել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական, հայազգի հայտնի լրագրող Էթյեն Մահչուբյանը:

Իր վերջին հարցազրույցում նա ասել էր, որ Բոսնիայում եւ Աֆրիկայում տեղի ունեցածները որպես ցեղասպանություն ընդունելու դեպքում, 1915 թվականին հայերի հետ կատարվածն անհնար է ցեղասպանություն չանվանել: Մահչուբյանն արդեն հաստատել է, որ այլեւս պետական պաշտոն չի զբաղեցնում։

Ըստ պաշտոնական վարկածի, նրա ազատման պատճառը խորհրդականի պաշտոնի համար սահմանված տարիքային սահմանափակումն է. մասնավորաբար, այդ պաշտոնն անձը կարող է զբաղեցնել մինչեւ 65 տարեկանը։

Մահչուբյանը ծնվել է 1950 թվականի մարտի 9-ին, եւ տարօրինակն այն է, որ միայն հիմա են հիշում նրա տարիքի մասին։
Ավելի վաղ Թուրքիայի՝ եվրոպական հարցերով նախարար Վոլկան Բոզկիրն իր անհանգստությունն էր հայտնել Մահչուբյանի վերջին հայտարարության առնչությամբ՝ ասելով, թե վարչապետի գլխավոր խորհրդականի որակումները հարիր չեն նրա զբաղեցրած պաշտոնին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (281)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS