
Նրա փոխանցմամբ, ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են, զրուցել նրա հետ և փոխանակվել ընտանեկան բնույթի տեղեկատվությամբ: Այլ մանրամասներ Ամատունին չի ներկայացրել:
Փոխարենը մանրամասներ է ներկայացրել ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի գյուղապետ Գարիկ Սարգսյանը: Նշենք, որ Անդրանիկը հենց այս գյուղի բնակիչ էր:
Պարոն Սարգսյանն ասել է, որ ինքն անձամբ կարդացել է նամակը:
«Գրել ա, որ մամ ջան, պապ ջան, ես չարությունից չեմ անցել սահմանը, եսիմ, ստացվել ա, չեմ իմացել՝ ինչ եմ արել: Լոխ լավ ա, մի քիչ էլ սպասեք կգամ, ցախը կառնենք, ձմեռվա ցախ կունենանք, լոխ լավ կըլնի: Մի ջղայանցեք իմ վրա»,-գյուղապետի փոխանցմամբ, նամակում գրել է Անդրանիկը:
Անդրանիկը տանն ապրել է հոր և մոր հետ, հայրը հաշմանդամություն ունի, իսկ մայրն էլ, գյուղապետի փոխանցմամբ, առողջական որոշ խնդիրներ ունի: Քույրն ամուսնացած է: Ապրում են բավարար սոցիալական պայմաններում:
«Անցյալ տարի ավտո առան, պայմանագրային զինծառայող ա, նորմալ աշխատավարձ ստանում ա»,-ներկայացրել է գյուղապետը, որի համար էլ էր տարօրինակ՝ ինչպես է ստացվել, որ տղան հատել է սահմանը: