Պետական աջակցության տարեկան ծրագրերի շրջանականերում Հայաստանի Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը Գյումրիում սկսել է "Սկսնակ գործարարների" աջակցության ծրագիրը: Այն օգնում է սկսնակներին իրականացնել իրենց գործարար գաղափարները: Ծրագիրը նախատեսում է ուսուցողական, մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև ֆինանսական աջակցության տրամադրում: Մասնակցելով ծրագրին սկսնակ գործարարները ստանում են բիզնեսի պլանավորման, շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան հմտություններ: Ծրագիրը նախնական փուլում է, ընտրվում են հնարավոր գործարարներ, որոնց մասնակցությամբ սեպտեմբերի 3-ից կսկսվի ուսուցողական դասընթացների կազմակերպումը: