Օգոստոսի 28-ին հրդեհ էր բռնկվել Գյումրու Գործարանային փողոցում և այրվել էր ավտոմեքենա: Դեպքի վայր էր մեկնել մարտական մեկ հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Իգոր Ռիգեևի վարած "ԳԱԶ 69" մակնիշի ռուսական պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել, ինչի հետևանքով տեղի է ունեցել բռնկում: Դիտեք տեսանյութը: