Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել սոց-կայքերի միջոցով:

 
*

Հայոց բանակը 20 տարեկան է


* 28-01-2012, 13:09 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: Elya | Դիտվել է 469 անգամ


20 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունը կանգնեց այն բարձր պատվանդանին, որտեղ դարեր շարունակ ձգտել, բայց չէր հասել: Հայոց բանակի կազմավորման ճանապարհին շատերն իրենց կյանքն են զոհել, շատերը` առողջությունը: Յուրաքանչյուր ազգի համար այնքան կարեւոր` սեփական բանակ ունենալու գաղափարի իրագործման համար ոմանք նահատակվել, ոմանք էլ դարձել են հաշմանդամ: Այսօր փոքրիկ հայ տղան անգամ գիտակցում է, որ հենց մեծանա պարտք ունի տալու` ծնողին, հայրենիքին եւ իր խաղաղ կյանքի համար զոհված հայ քաջորդիների հիշատակին:

Հայոց բանակը 20 տարեկան է

Երկու տասնամյակ առաջ հայրենի սահմանների ամբողջականության պահպանման ոչ թե բանական էր պայքարում, այլ հայ կամավորն էր մաքառում` առանց զենքի, առանց վախի եւ միշտ վստահ: Սեփական բանակն այն ելակետն է, որտեղից սկիզբ է առնում ազգերի անկախությունը: Հայոց ազգային բանակը ՀՀ հպարտությունն է, ՀՀ ինքնավստահությունն ու մեր նախահայրերի դարավոր ձգտման հաջողությամբ պսակված ձեռքբերումն է: Հայ զինվորը հայոց հավաքական ուժի վառ արտահայտությունն է, հաստատակամության, հավատարմության եւ հայրենասիրության առհավատչյան: Շնորհավո՜ր տոնդ, զինվո՜ր, հայ ընտանիքի զավա՜կ եւ պետության մարտի՜կ:

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


Մեջբերումներ անելիս կամ հոդվածները արտատպելիս հղումը TSAYG.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
M@XARTS Creative Studio