X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ադրբեջանում օրենքով արգելվել է լուսաբանել սահմանային միջադեպերը


* 19-11-2014, 18:18 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1059 անգամ


Ադրբեջանում օրենքով արգելվել է լուսաբանել սահմանային միջադեպերը
Armnewstv.am: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ սահմանային գոտում ադրբեջանական լրատվամիջոցների գործունեությունը համակարգող բրոշյուր: Դրանով, փաստորեն, ուժի մեջ են մտնում սեպտեմբերին Ալիևի հաստատած սահմանային շրջաններում անվտանգության միջոցառումները: Այսուհետև լրատվամիջոցները Ադրբեջանի սահմանային շրջաններում բնակչության, ռազմական գործողությունների սահմանային միջադեպերի վերաբերյալ նյութեր հրապարակելուց առաջ պետք է ստանան Ադրբեջանի պաշտպանության նախարարության թույլտվությունը: Այս քայլով Բաքուն փորձում է կանխել սահմանային միջադեպերի ընթացքում օբյեկտիվ, սակայն Ադրբեջանին ոչ ձեռնտու տեղեկատվության արտահոսքը, ինչը տեղի ունեցավ այս տարվա օգոստոսին: Նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է ոչ կառավարական կազմակերպությունների վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները` փաստացի արգելելով հասարակական կազմակերպություննրի և լրատվամիջոցների ֆինանսավորումն արտասահմանից:

Այսուհետև Ադրբեջանի կառավարությունը թույլատրելու է միայն այն գրանտային ծրագրերը, որոնք ձեռնտու են իշխանությանը: Նոր օրենքով նաև խստացվում է պետության վերահսկողությունն Ադրբեջանում գործող արտասահմանյան կազմակերպությունների մասնաճյուղերի նկատմամբ:

Այն օրինականացնում է ընդդիմության նկատմամբ Ադրբեջանի իշխանության վերջին 1 տարվա գործողությունները, որոնց ընթացքում փակվեց ամերիկյան Ազգային ժողովրդական ինստիտուտի ներկայացուցչությունը, ձերբակալվեցին ինստիտուտից ֆինանսավորում ստացող ՆԻԴԱ երիտասարդական շարժման անդամները: Արտասահմանյան գրանտեր ստանալու, հարկերից խուսափելու համար ձերբակալվեցին Յունուս ամուսինները:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2020 (90)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS