X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայաստանում տղամարդկանց անպտղության թիվը 1.5 անգամ ավելացել է


* 11-02-2013, 15:34 | Բաժին: Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1030 անգամ


Հայաստանում տղամարդկանց անպտղության թիվը 1.5 անգամ ավելացել է
Հայաստանում այս տարի 1.5 անգամ ավելացել է տղամարդկանց անպտղության թիվը: Ամուսնացած զույգերի 15%-ն անպտղության համար դիմում է բժշկի, և 50%-ի դեպքում պատճառը լինում է տղամարդու մոտ: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտնեց բժիշկ-ուրոլոգ, Վ. Ավագյանի անվան բուժկենտրոնի անդրոլոգիայի ծառայության ղեկավար, «Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի» երիտասարդ ուրոլոգների գրասենյակի ղեկավար Գևորգ Գրիգորյանը:

Պատճառներ նշելիս բժիշկն առաջին հերթին մատնանշեց ալկոհոլը, որի չարաշահումն անդառնալիորեն ընկճում է սերմի որակը: Վերջինիս խոսքով՝ անպտղության են տանում նաև սեռավարակները, որոնց մասին, ցավոք, հայ տղամարդիկ տեղեկանում են բակից:

Ասուլիսին ներկա «Ցիտո» ախտորոշիչ կենտրոնի լաբորատոր ծառայության ղեկավար Անահիտ Պետրոսյանն էլ առանձնացրեց պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատելու, արտագնա աշխատանքի մեկնելու հանգամանքները, որոնք մեծապես նպաստում են տղամարդկանց անպտղությանը: «Իսկ հիմնականում սեռական ինֆեկցիաներն են բերում անպտղության, որոնց տարածումը գալիս է տգիտությունից և շատ բաների չիմացությունից»,- ասաց նա:

Վերջինիս տեղեկացմամբ՝ ախտորոշման համար իրենց կենտրոն դիմել են մոտ 3000-4000 տղամարդ, որոնցից 30%-ը անպտղության խնդրով, և, հիմնականում, 29 տարեկանից բարձր տարիք ունեցող տղամարդիկ են դիմում, իսկ ընդհանուր հետազոտվողները 25-40 տարեկաններն են: Բոլոր դիմողներից մոտ 50-60%-ը դիմում է սերմի որակի խնդրով: Իսկ կանայք այդ խնդրով 19 տարեկանից են դիմում:

«Կոնկրետ հետազոտություններ արված չեն, բայց միջազգային փորձը ցույց է տալիս, որ ծանր մետաղների հետ աշխատելը ազդում է սերմագոյացման վրա»,- ասաց նա՝ հավելելով, տղամարդկանց սեռական առողջությամբ զբաղվող կենտրոններն են նաև ավելացել, և դա նշանակում է, որ հիմա այդ ուղղությամբ աշխատանքն ավելացել է:

Վերջինս խորհուրդ տվեց, որ մտահոգություններ ունենալու դեպքում ավելի լավ է դիմել մինչև ամուսնանալը: «Մեր կենտրոնում բավականին նոր մեթոդներ կան, որոնք առաջ չէին կիրառվում Հայաստանում, հիմա արդեն կիրառվում են»,-հավելեց նա:





tert.am

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (354)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS