Հիվանդությունների կանխարգելում` կյանքի բոլոր փուլերում
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հիվանդությունների կանխարգելում` կյանքի բոլոր փուլերում


* 31-01-2017, 16:40 | Բաժին: Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 744 անգամ


Հիվանդությունների կանխարգելում` կյանքի բոլոր փուլերումՈրդեգրած քաղաքականությանը համահունչ` ՀՀ առողջապահության նախարարությունը ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու վերահսկմանն ուղղված ծրագրերի շրջանակում նախորդ տարի` սեպտեմբերից դեկտեմբերը ներառյալ, իրականացրել է շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգ: Ծրագրի շրջանակներում 40-ից 70 տարեկան արական սեռի 2183 անձ անցել է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման սկրինինգ: Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կազմակերպվել է ուրոլոգի խորհրդատվություն, պրոստատ սպեցիֆիկ հակածնի հետազոտություն, ներքին օրգանների սոնոգրաֆիա, մեզի ընդհանուր քննություն, ուրոֆլոումետրիա:

Սկրինինգի ընթացքում իրականացված հետազոտությունների արդյունքում 2183 արական սեռի անձից 1248-ը (57,2%) համարվել է շագանակագեղձի քաղցկեղի ցածր ռիսկի խումբ, իսկ 935-ը (42,8%) շագանակագեղձի քաղցկեղի բարձր ռիսկի խմբում է, որոնցից 585-ին (62,6%) ցուցված է շարունակական հսկողություն և կրկնակի հետազոտության իրականացում յուրաքանչյուր տարին մեկ անգամ, իսկ 350-ի (37,2%) մոտ հայտաբերվել են տարբեր շեղումներ: Իրականացված հետազոտությունների արդյունքում 4 պացիենտի մոտ հայտնաբերվել է շագանակագեղձի մետաստատիկ քաղցկեղ:

Բացի այդ, հայտնաբերվել են նաև միզասեռական համակարգի այլ ուռուցքային հիվանդություններ: Այսպես` 23 պացիենտի մոտ (2,5%) հայտնաբերվել է միզապարկի նորագոյացություն, 1-ի մոտ` միզածորանի նորագոյացություն, 1-ի մոտ` երիկամի նորագոյացություն:

Նշենք, որ առաջնային օղակում շարունակական իրականացվում են ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու վերահսկմանն ուղղված միջոցառումներ` միտված հասարակության համանպատասխան խմբերում հիվադությունների ռիսկի գործոնների տարածվածության հայտնաբերմանը և հիվադությունների կանխարգելմանը:



ՀՀ ԱՆ

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (208)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS