X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած զինծառայողին վիրահատել են, վիճակը ծայրահեղ ծանր է


* 30-01-2017, 15:03 | Բաժին: Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1257 անգամ


Գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած զինծառայողին վիրահատել են, վիճակը ծայրահեղ ծանր էՀունվարի 28-ին վիրահատության է ենթարկվել հունվարի 16-ին N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս կրտսեր սերժանտի կողմից գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած զինծառայող Գուրգեն Սարգսյանը։

Tert.am-ի հետ զրուցում Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը նշել է, որ զինծառայողի մոտ արյունազեղում է եղել և այդ պատճառով վիրահատություն են իրականացրել։

«Նրա վիճակը ծայրահեղ ծանր է, կյանքի հետ անհամատեղելի վիրավորում է ստացել, ամեն ինչ անում ենք, որ կյանքը փրկենք, բայց էլի եմ ասում` կյանքի հետ անհամատեղելի վիրավորում է»,-ցավով նշել է Արամ Ասատուրյանը։

Նա ընդգծել է, որ արտասահման տեղափոխել չեն կարող՝ տեղաշարժել չի թույլատրվում, բացի այդ՝ խնդիրը մասնագետների մեջ չէ, մեր մասնագետները ևս ամեն ինչ անում են զինվորի կյանքը փրկելու համար։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2017թ. հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում՝ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: Զենքի հետ վարվելու կանոնները խախտելու, մարդու առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (181)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS