X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՊՆ մեքենայի վթարից տուժած 4 զինվոր ոտքերի ու կոնքի կոտրվածքներ է ստացել. մյուսները՝ սալջարդեր


* 15-08-2016, 15:45 | Բաժին: Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1151 անգամ


ՊՆ մեքենայի վթարից տուժած 4 զինվոր ոտքերի ու կոնքի կոտրվածքներ է ստացել. մյուսները՝ սալջարդերԱյսօր առավոտյան վթարի ենթարկված ՊՆ ավտոմեքենայում գտնված զինվորներից 4-ը կոտրվածքներ են ստացել հիմնականում ոտքերի շրջանում: Զինվորներից մեկը կոնքի կոտրվածք է ստացել, մեկը ազդրի վզիկի, մյուս երկուսը՝ ոտքերի: Մյուս զինվորները հիմնականում սալջարդեր են ստացել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Մուրացանի զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:

Հոսպիտալի տնօրենն ասել է, որ իրենց մոտ այժմ գտնվում են այսօրվա վթարից տուժած 13 զինվորներ, ևս 3 զինվորներ, որոնք կոտրվածքներ ունեն, «Սբ. Գրիգոր լուսավորիչ» հիվանդանոցում են:

«Զինծառայողների վիճակը մոտ է բավարարի: Կոտրվածք ստացածներից մեկը մեզ մոտ է, ևս 3-ը կոտրվածքներով գտնվում են «Գրիգոր Լուսավորիչում»: Հիմնականում ստորին վերջույթների կոտրվածքներ են ստացել: Մեկ զինծառայող կոնքի կոտրվածք ունի, ևս մեկն էլ ազդրի վզիկի կոտրվածք: Վիրահատության կարիք ունեն, թե ոչ, դեռ վերջնական որոշում չկա»,-փոխանցել է հոսպիտալի տնօրենը՝ հավելելով, որ եթե վիրահատության կարիք լինի, անպայման կվիրահատեն:

Արամ Ասատուրյանի տեղեկացմամբ՝ մեքենայում գտնված մյուս զինծառայողները մարմնի տարբեր մասերի սալջարդեր են ստացել: «Մեզ մոտ տեղափոխված զինվորներից 4-ը հոսպիտալացման կարիք ունեն, 5 զինվոր էլ՝ հսկողության. մի քանի օր կմնան, դուրս կգրվեն: Մյուսները 1-2 օրվա հսկողության կարիք ունեն»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Երևանի Հյուսիսային ավտոկայանի մերձակայքում՝ R&V կոմֆորտ խանութ-սրահի մոտ վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում գտնվող և զինծառայողներ տեղափոխող Sadko մակնիշի ՊՆ 8699 Շ համարանիշի ավտոմեքենան. վթարի հետևանքով տուժել է 16 զինծառայող:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (369)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS