X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Շիրակի մարզում կստեղծվի թվով 3-րդ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը


* 29-01-2016, 14:08 | Բաժին: Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1922 անգամ


Շիրակի մարզում կստեղծվի  թվով 3-րդ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովըՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 29.01.2016թ. նիստում հավանության է արժանացել ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կազմում բժշկասոցիալական փորձաքննական մանկական մասնագիտացված հանձնաժողով և Շիրակի մարզի N3 ԲՍՓ հանձնաժողով ստեղծելու և ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 14-ի N 1822-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:

Նախագծի համաձայն Շիրակի մարզում կստեղծվի թվով երրորդ նոր բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով, որը էապես կթեթևացնի Շիրակի մարզի թիվ 1 և թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների ծանրաբեռնվածությունը, կնվազեցնի բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձանց անհարկի հերթերը, կբարձրացնի փորձաքննությունների որակը:

Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում մատուցվող մանկական ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացման նպատակով նույն նախագծով առաջարկվում է Երևանում ստեղծել նոր բժշկասոցիալական փորձաքննական մանկական մասնագիտացված հանձնաժողով, այն կիրականացնի մինչև 18 տարեկան երեխաների փորձաքննությունները ամբողջ հանրապետության տարածքում:

ՀՀ-ում նախատեսվում է անցնել ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելին, ինչը հնարավորություն կտա ավելի համապարփակ գնահատել շահառուի կարիքները և առաջարկել թիրախավորված վերկանգնման ու ներառման միջոցառումներ: Նման մոդելի ներդրումը շատ կարևոր է հատկապես մանկական տարիքում ժամանակին երեխաների կարիքները գնահատելու և դրանց սպասարկման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու, տարբեր տեսակի վերականգնողական ծառայություններ մատուցելու և բարձր արդյունավետությամբ վերականգնում իրականացնելու համար, ինչպես նաև երեխաների պարագայում ընտանիքը և համայնքը ավելի մեծ աջակցություն կարող են ցուցաբերել հետագա վերականգնման ընթացքին:

Այս ոլորտում առկա է բավական մեծ հետաքրքրություն նաև միջազգային կազմակերպությունների կողմից մանկական հաշմանդամության կանխարգելման և հաշմանդամության վերականգնման նկատմամբ, ինչը նույնպես կարևորում է հաշմանդամության վերաբերյալ որոշում ընդունող կառույցում մանկական մասնագիտացված հանձնաժողովի առկայությունը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


մայիս 2020 (497)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS