X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սանկտ Պետերբուրգում գրիպի համաճարակ է. հիվանդների 60 տոկոսի մոտ խոզի գրիպ է գրանցվել


* 22-01-2016, 16:02 | Բաժին: Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 942 անգամ


Սանկտ Պետերբուրգում գրիպի համաճարակ է. հիվանդների 60 տոկոսի մոտ խոզի գրիպ է գրանցվելTert.am: Սանկտ Պետերբուրգում (ՌԴ) գրիպի համաճարակ է հայտարարվել։ ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայության (նախկինում՝ «Սանէպիդնադզոր») տվյալներով՝ քաղաքում հիվանդությունների թիվը համաճարակի մակարդակի է հասել։

Համապատասխան որոշումն այսօր հրապարակվել է տարածաշրջանային վարչության կայքում։

Ինչպես տեղեկացնում է vesti.ru-ն, հաղորդվում է, որ գրիպի բարդացումից Պետերբուրգում 15 մարդ է մահացել։ Աղբյուրը նշել է, որ նրանք մահացել են գրիպի տարբեր տեսակներից։ Երկու դեպքում մահվան պատճառը կհստակեցվի լաբորատոր քննությունից հետո։

Սուր շնչառական վարակների թվում գրիպով հիվանդները կազմում են ընդհանուր թվի 80 տոկոսը։ Հիվանդների հիմնական խմբում 3-6 տարեկան երեխաներ են։

Ընդհանուր առմամբ՝ հիվանդների 60 տոկոսը վարակված են H1N1 վիրուսով՝ խոզի գրիպով։

Քաղաքի ոչ մի կրթական հաստատությունում դասերը չեն դադարեցվել։ Ուսումնական հաստատություններն անհրաժեշտության դեպքում կարող են ինքնուրույն կարանտին հայտարարել։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2019 (118)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS